National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.04.2024
Հասմիկ Հակոբյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
1 / 8

Խորհրդարանում կանանց եւ տղամարդկանց ներկայացվածության, այլ ոլորտներում գենդերային հավասարության կարեւորության մասին զրուցել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ ապրիլի 9-ին կայացած հանդիպման ժամանակ:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական հարաբերություններին, ԵԱՏՄ տնտեսական եւ ՀԱՊԿ անվտանգային հարցերում փոխգործակցությանը:

Պատգամավորը խոսել է ԵՄ համագործակցության մասին եւ նշել, որ հայկական արտադրանքի որակը պետք է հասցնել եվրոպական արտադրանքի չափանիշներին, ինչը հնարավորություն կտա այն արտահանել ԵՄ անդամ երկրներ:

Հասմիկ Հակոբյանը պատասխանել է ուսանողի այն հարցին, թե ինչպես կարելի է պայքարել կեղծ տեղեկատվության դեմ: «Պետք է հասկանալ՝ ինչի՞ց է, որ կեղծ տեղեկատվությունն ավելանում է: Դրանք վերահսկողությունից դուրս լրատվական հարթակներն են՝ տելեգրամ, սոցիալական հարթակներ, որոնք լրատվամիջոց չեն համարվում, սակայն բլոգերներն ունենում են ավելի մեծ լսարան»: Պատգամավորը մանրամասնել է նաեւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների աշխատակարգը:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի մասին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am