National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.04.2024
Խորհրդարանը քննարկել է միջազգային փաստաթղթերի վավերացմանն առնչվող հարցեր
1 / 3

Պատգամավորները, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, ապրիլի 11-ին քվեարկությամբ  ընդունել են  նախորդ օրերին քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Չի ընդունվել միայն հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքով առաջարկվող «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը:

Համաձայնագիրը միտված է կարեւոր գործակալություններից մեկի՝ Եվրապոլի հետ իրավապահ համակարգի շրջանակում սերտ փոխգործակցություն հաստատելուն:

Փաստաթղթով նախատեսվում է համագործակցություն անդրազգային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիկինգի եւ այլ ոլորտներում:

Զեկուցողի տեղեկացմամբ Եվրոպոլի հետ համագործակցության շրջանակում Հայաստանը կնշանակի կապի սպա, որը կներկայացնի ոչ միայն ՀՀ ներքին գործերի նախարարությունը, այլեւ միասնական իրավապահ համակարգը: Կապի սպայի նստավայրը կլինի Նիդերլանդներում:

«Տեղեկատվության փոխանակումը լինելու է կոնկրետ հարցումների հիման վրա: Անվտանգ կապուղին կերաշխավորի տեղեկատվության փոխանակման անվտանգությունը»,- ընդգծել է փոխնախարարը:

Հարակից զեկույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորի խոսքով Եվրապոլի գործունեության բովանդակությունը հետախուզական-վերլուծական է: «Ի տարբերություն Ինտերպոլի, որը ոստիկանական լիազորություններով օժտված մարմին է, Եվրապոլը չունի ձերբակալելու եւ հարցաքննելու լիազորություններ»,- ընդգծել է զեկուցողը:

Արփինե Սարգսյանի ներկայացմամբ քննարկվել է նաեւ ««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողի խոսքով հուշագիրը միտված է լրացնելու նախորդիվ քննարկված համաձայնագիրը:

Հուշագրով նախատեսվում է կապի սպայի միջոցով ապահովել տեղեկատվության փոխանակման առնչությամբ անվտանգ կապուղու հետ կապված հարաբերությունները:

Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նրա խոսքով փաստաթուղթը կարեւոր գործիքակազմ է՝ միջազգային հանցավորության դեմ պայքարի համատեքստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am