National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
15.04.2024
Առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում
1 / 7

Կարգավորումը պայմանավորված է եզդի ազգի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության հիշատակման, անմեղ զոհերի հիշատակը հարգելու անհրաժեշտությամբ, հասարակության լայն շրջանակի կողմից մարդկային այդ աղետի վերաբերյալ տեղեկացվածության առավել բարձրացմամբ: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

Հանձնաժողովն ապրիլի 15-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Վերջին ժամանակահատվածում նոր ուժ է ստացել եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը ճանաչելու գործընթացը: 2023 թվականին Գերմանիայի Դաշնության Բունդենսթագը միացավ այս նախաձեռնությանը եւ հանուն պատմական արդարության վերականգնման՝  ճանաչեց եւ դատապարտեց 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանությունը»,- տեղեկացրել է Ռուստամ Բաքոյանը: Պատգամավորը նշել է, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին Մեծ Բրիտանիան ճանաչել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների դեմ իրականացված ցեղասպանությունը: Մեծ Բրիտանիայի որոշումը հետեւել է Գերմանիայի արդարադատության դաշնային դատարանի որոշմանը, որն «Իսլամական պետության» նախկին մարտիկին մեղավոր է ճանաչել ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների համար:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ առաջարկվում է օրենքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի՝ օգոստոսի 3-ը նշվելու է 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ հայ ժողովուրդը պետք է իր ուրույն տեղն ունենա աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման հարցում: Նա կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ ԱԳՆ-ն ողջունում է նախաձեռնությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am