National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.10.2006
Ազգային ժողովի նիստում

Ազգային ժողովի հոկտեմբերի 4-ի նիստում պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Առանց ծնողական խնամքի  մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Զինծառայողնե րի եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, շարունակելով նախորդ օրը «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» օրինագծի վերաբերյալ ընդհատված արտահերթ ելույթը, հայտարարեց, որ օրենքը ոչ թե իրավունքներ է ավելացնում թիկնապահական գործունեությամբ զբաղվողներին, այլ հակառակը` սահմանափակում է նրանց իրավունքները, իսկ ոստիկանությանը տրվում է այս ոլորտը վերահսկելու իրական հնարավորություն: Նախագիծը, ըստ ԱԺ փոխնախագահի, ունի ոչ թե քաղաքական, այլ` հասարակական կարեւոր նշանակություն: Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ օրենքը ծնվում է այն ժամանակ, երբ կա որեւէ երեւույթ օրենսդրորեն կարգավորելու պահանջ:

Օրինագծի համահեղ ինակ Հրայր Կարապետյանը եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ այս օրենքի անհրաժեշտությունը բխում է նաեւ ժողովրդի դժգոհությունից: Նա շեշտեց, որ օրենքը չի վերաբերում պետական թիկնազորային գործունեությանը. «Պետք է իրավական դաշտ բերել մասնավոր թիկնազորային կազմակերպություններին եւ անօրինական դաշտում գործողներին»: Ավելանում է ոստիկանության` ոլորտը վերահսկելու պատասխանատվությունը, ինչը, ըստ պատգամավոր ի, այդքան էլ հեշտ չէ, բայց անհրաժեշտ է:

Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանն առաջին ընթերցման ներկայացրեց «Ռազմական ոստիկանության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ ռազմական ոստիկանությունը բանակի լիիրավ կառույցներից մեկն է, զգալի է նրա դերը ՀՀ զինված ուժերի մասնագիտական ու կատարողական կարգապահության ապահովման գործում, ուստի հաշվի առնելով ռազմական ոստիկանության տեղն ու դերը` անհրաժեշտություն է առաջացել ռազմական ոստիկանության խնդիրնե րը, գործառույթները եւ փոխհարաբերությունների կարգը պետական այլ մարմինների հետ սահմանել օրենքով :

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի ընդունման վերաբերյալ, փաստեց, որ օրենքի ընդունումը պայմանավորված է իրավական պետություն կառուցելու հրամայականով:

Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը ներկայացրեց նաեւ «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումը պայմանավորված է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կառավարման եւ գործունեության կազմակերպման լիազորությունները ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցելու հանգամանքով: Բացի այդ, փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների կատարումը «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն դրված է փրկարար ուժերի վրա եւ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանո ւմների պարտականությունը կարող է լինել միայն մասնակցությունը դրանց իրականացմանը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Սպարտակ Սեյրանյանի նշեց, որ օրինագծով քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների թվակազմը նշանակելու է լիազորված մարմինը: Պարոն Սեյրանյանը տեղեկացրեց նաեւ օրինագծի ընդունման վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

«Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց` ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանի ներկայացմամբ : Նրա խոսքով` առ աջարկվող փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքով պետական սահմանի պահպանության գլխավոր վարչությունը մտնում է սահմանապահ զորքերի կազմի մեջ, ինչը կառավարման եւ սահմանապահ զորքերի թվաքանակի տեսակետից նպատակահարմար չէ: Բացի այդ, ներկայումս սահմանապահ զորքերի կազմում գործում է շտաբ, որն արդյունավետորեն իրականացնում է վերը նշված գլխավոր վարչության գործառույթները: Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն հստակեցնել սահմանապահ զորքերի հրամանատարի լիազորությունները, մասնավորապես պարտա՟դիր ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների տեղաբաշխման եւ զորացրման առումով:  Առաջարկվող նախագիծը նպատակ ունի նաեւ օ րենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ գործող օրենսդրության պահանջներին:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Սպարտակ Սեյրանյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը` նշելով, որ օրենքով հստակեցվում են սահմանապահ զորքերի լիազորությունները:

Պարոն Հարությունյանը ներկայացրեց նաեւ « Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Քանի որ պետական սահմանում սահմանային ռեժիմ սահմանելը ենթադրում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակումներ, ուստի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն անհրաժեշտություն է առաջացել այդ սահմանափակումները նախատեսել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ ՀՀ տարածքի առանձնահատկություններից ելնելով` կապված սահմանային գոտում քաղաքների եւ մեծ բնակավայրերի տեղակայման հետ, նպատակահարմար է սահմանային ռեժիմ սահմանել միայն սահմանային շերտում: Փաստելով, որ հանձնաժողովի եզրակացությունը օրինագծի ընդունման վերաբերյալ դրական է` պարոն Սեյրանյանը նշե ց, որ օրենքը կանոնակարգում է սահմանային շերտ ներխուժած անձանց իրավունքների սահմանափակումները, սահմանային շերտում տնտեսական գործունեություն իրականացնելու կարգը:

Կարեւորելով հարցի քննարկումը` ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը սահմանի պաշտպանությունը դիտարկեց պետության պահպանություն, ազգաբնակչության ամենօրյա տնտեսական գործունեության ապահովում: Պարոն Հարությունյանը վտանգավոր է համարում սահմանակից մի շարք սեփականաշնորհված հողատարածքների` արոտավայրեր ի վերածվելու հանգամանքը: Նա գտնում է, որ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկել` հնարավորություն ընձեռելով ազգաբնակչությանը օգտվելու բնական ռեսուրսներից:

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն առաջին ընթերցման ներկայացրեց օրակարգային մյուս հարցը` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` նշելով, որ օրենքի ընդունումը պայմանավորված է  օրենսգրքի որոշ հոդվածների հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ, քանի որ ստուգումների հետեւանքով հայտնաբերված ոչ բոլոր խախտումներն է հնարավոր արձանագրել եւ կիրառել համապատասխան տույժեր: Նվազագույն տույժը նվազագույն աշխատավարձի քսանապատիկն է, իսկ տեսուչներին վերապահված է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի, տասներեքապատիկի կամ տասնհինգապատիկի չափով տույժեր նշանակելու իրավունք:

ԱԺ սոցիալական, ա ռողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնելով` հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանն ասաց, որ ընդունումը պայմանավորված է «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներով եւ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում սահմանված հասկացություններին համապատասխանեցնելու պահանջով:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց նաեւ «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագծերը, որոնք ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ նախարարի` օրինագծերի ընդունման նպատակն է համապատասխանեցնել «Բույսերի պաշտպանության եւ բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքը «Բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի» պահանջներին:

Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնեց Ռաֆիկ Գրիգորյանը` տեղեկացնելով, որ կառավարությունը հավանության է արժանացրել հանձնաժողովի մի շարք առաջարկություններ:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանի կարծիքով` սահմանում հարկերի գանձման շեմը 10 կգ-ի փոխարեն պետք է լինի մինչեւ 30 կգ: Նա նշեց, որ հանձնաժողովի եզրակացությունը օրինագծի ընդունման վերաբերյալ դրական է:

Պատգամավորներին ներկայացվեց 2001 թվականի նոյեմբերին Հռոմում ընդունված «Պարենի եւ գյուղատնտեսության համար բույսերի գենետիկական ռեսուրսների մասին» միջազգային պայմանագիրը եւ 2003 թվականի հոկտեմբերի 31-ին Նյու-Յորքում ստորագրված Կոռուպցիայի դեմ կոնվենցիան:

Ըստ ԱԺ կանոնակարգի` վերջին նիստը նվիրված էր պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանին: ԱԺ քառօրյա նիստը կշարունակի աշխատանքը հոկտեմբերի 5-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am