National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.04.2024
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
1 / 7

Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը՝ ողջունելով Լիտվայի Հանրապետության պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությանը:

Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին, որին մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամներ Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանը եւ Լիլիթ Ստեփանյանը:

Պատվիրակության ղեկավար Ռիմա Քիսելենը ներկայացրել է Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների գործունեության ընդհանուր համակարգը, գործիքակազմը, իրավապայմանագրային կարգավորումները:

Խոսելով հանձնաժողովի գործունեության մասին՝ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է արհմիությունների դերը ոլորտի թե՛ գործնական,  թե՛ օրենսդրական դաշտի կարգավորման մակարդակում: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ արհմիություններին վերաբերող օրենսդրական փաթեթը մշակման փուլում է:

Քննարկվել են ոլորտում հաջողված փորձի փոխանակմանը, գործատուների որոշումների վրա ազդելու նպատակով արհմիություններին համապատասխան գործիքակազմով ապահովելուն, արհմիությունների անկախ գործունեությանը եւ ֆինանսական անկախությանը, հաշվետվողականությանը, արհմիության անդամների շահերի պաշտպանությանը վերաբերող հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am