National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
22.04.2024
Հանձնաժողովին է ներկայացվել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2024 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը
1 / 2

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովը ապրիլի 22-ի հերթական նիստում լսել եւ ի գիտություն է ընդունել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը:

Բյուջետային գրասենյակի փորձագետ Արմինե Վարշամյանը հայտնել է, որ հաշվետու ժամանակաշրջանում գրասենյակը պատրաստել եւ ԱԺ նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին եւ   պատգամավորներին է տրամադրել 168 տեղեկանք, մասնավորապես 2023 թվականի տարեկան եւ 2024 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների պետական բյուջեներով նախատեսված ծախսերի կատարման ընթացքի վերաբերյալ`  79 տեղեկանքներ:

Փորձագետը մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքներն ու  տրամադրված տեղեկանքներն` ըստ ուղղությունների:
 
Հանձնաժողովի որոշմամբ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 15-ին` ժամը 11:00-ին, կգումարեն համատեղ նիստ` օրակարգում ունենալով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ««Կոշտ թափոնների կառավարման գործընթացի» կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության վերաբերյալ հարցը: 


11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am