National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.04.2024
Հայ խորհրդարանականները մասնակցել են «Լայնսվայլեր» սեմինարին
1 / 5

Աշխատանքային այցով Բեռլինում էին ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ու պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիա Կարապետյանը:

ԵԱՀԿ ԽՎ անդամ երկրների խորհրդարանականների հետ հայ պատգամավորները մասնակցել են «Լայնսվայլեր» սեմինարին, որի նպատակն էր վերլուծել ԵԱՀԿ տարածաշրջանում քաղաքականության եւ անվտանգության ներկա վիճակը, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության մարտահրավերները:

Քննարկումների ընթացքում մասնակիցները նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացում վերջին դրական տեղաշարժերը, ընդգծել, որ անհրաժեշտ են շարունակական ջանքեր՝ կայուն խաղաղության պայմանագրի համաձայնեցման եւ տարածաշրջանում փոխկապակցվածության զարգացման համար:

«Լայնսվայլեր» սեմինարն ամենամյա քննարկումների շարք է, որը կազմակերպվում է ԵԱՀԿ ԽՎ-ի եւ Գերմանիայի Բունդեսթագի կողմից՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:


20.06.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Բրազիլիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությու...

20.06.2024
Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ-ի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից են. Հակոբ Արշակյանը՝ Լոու Ցինծյանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հունիսի 19-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու ...

20.06.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին: Այն տեղի է ունեցել Պեկինի գրքի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էին ավելի քան 220 հազար չինարեն եւ օտար լեզուներով գրքեր: Փառատոնին ներկայացված էին հայերենից...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am