National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
22.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Իսպանիայում հանդիպել է խորհրդարանների ղեկավարների
1 / 13

Իսպանիայի Թագավորության Պալմա քաղաքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է  Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին:

Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը եւ վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով:

Ապրիլի 21-22-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հունգարիայի, Մալթայի, Ռումինիայի, Մոլդովայի, Ավստրիայի, Կանադայի, Անդորրայի, Նիդերլանդների, Չեխիայի, Կիպրոսի եւ այլ խորհրդարանների ղեկավարների հետ:

Քննարկվել են Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ալեն Սիմոնյանը կարճ հանդիպում է ունեցել նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am