National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
30.04.2024
Քննարկվել է պարտապանի եւ պարտատիրոջ հարաբերություններում հավասարակշռություն առաջարկող նախաձեռնությունը
1 / 2

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում Կառավարության առաջարկած փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների նախատեսման, ինչպես նաեւ կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Առաջարկվում է 200,000 դրամ եւ ավելի բռնագանձման պահանջով վարույթներով նախատեսել հնարավորություն պահանջատիրոջ համաձայնության դեպքում, անկախ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության, բռնագանձում տարածել վերջինիս եկամուտների վրա, եթե չկան բռնագանձման ենթակա այլ դրամական միջոցներ, եւ պարտապանի աշխատավարձի չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար:

Օրինագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: ԱԺ ապրիլի 30-ի նիստում այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը:

Զեկուցողի խոսքով՝ չանտեսելով կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման կարեւորությունը՝ լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական դրության պաշտպանության համար, քանի որ եկամուտների վրա բռնագանձում տարածելն արդեն իսկ հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար:

Նախագծով պարտապանի աշխատավարձի բռնագանձում տարածելուց հետո պարտապանին հասանելիք մասը պակաս չպետք է լինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, բացառությամբ ալիմենտի, առողջությանը, կերակրողի մահվամբ, հանցագործության պատճառված վնասները հատուցելու պարտավորությունների կատարման վարույթների, իսկ պարտապանի կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելուց հետո՝ Կառավարության կողմից սահմանված սոցիալական նպաստի չափից:

Առաջարկվում է որպես սոցիալական լրացուցիչ երաշխիք՝ սահմանել, որ բռնագանձում չի կարող տարածվել այն գույքի վրա, որը Կառավարության որոշմամբ տրամադրվում է որպես աջակցություն կամ փոխհատուցում եւ Կառավարության նույն որոշմամբ սահմանված է, որ տվյալ գույքը բռնագանձման ենթակա չէ: Օրենքի 62-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել 4-րդ մասով, ըստ որի՝ երեխայի տեսակցության եւ երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը սահմանվում է Արդարադատության նախարարի նորմատիվ իրավական ակտով:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նրա խոսքով նախագիծը նպատակ ունի հստակ բալանսավորել պարտապանի եւ պարտատիրոջ հարաբերությունները՝ պայմանավորված հարկադիր կատարման ծառայության գործողություններով:


20.06.2024
Նիստ կգումարի ԱԺ մշտական հանձնաժողովը
Հունիսի 25-ին` ժամը 11:00-ին, 414 սրահում տեղի կունենա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:...

20.06.2024
Ազգային ժողովում մեկնարկել է «Բարեվարքության համակարգը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման դասընթացը
Ազգային ժողովի աշխատակազմն ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ միջազգային գործընկերների աջակցությամբ հունիսի 19-21-ը կազմակերպել է «Բարեվարքության համակարգը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ միտված ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների կարողությունների բարելավմանը: ԱԺ աշխատակազ...

20.06.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Բրազիլիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությու...

20.06.2024
Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ-ի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից են. Հակոբ Արշակյանը՝ Լոու Ցինծյանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հունիսի 19-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու ...

20.06.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին: Այն տեղի է ունեցել Պեկինի գրքի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էին ավելի քան 220 հազար չինարեն եւ օտար լեզուներով գրքեր: Փառատոնին ներկայացված էին հայերենից...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am