National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
30.04.2024
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում
1 / 3

Մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանն ու միատեսակ վարչարարության իրականացմանն են ուղղված «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները, որոնք ԱԺ քննարկմանն է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Զեկուցողը նշել է, որ փոփոխություններն ու լրացումները վերաբերում են մաքսային մարմնի կողմից իրականացվող գործողությունների եւ մատուցվող ծառայությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերին, որոնք 2020 թվականից ի վեր չեն փոփոխվել: Առաջարկվում է այդ նորմերը համապատասխանեցնել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին:

Նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքը տարանջատել ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների՝ ապրանքային տարածման, ուղեւորային եւ տրանսպորտային:  Յուրաքանչյուր դեպքի համար առաջարկվում է սահմանել պետական տուրքի վճարման ժամկետներ, կամրագրվեն նաեւ ժամանակավոր պահպանության համար գործող տուրքի դրույքաչափերը:

Նախատեսվում է նաեւ սահմանել երկու նոր պետական տուրք՝ մաքսային փորձաքննությունների անցկացման եւ տեղորոշող սարքերով տրանսպորտային միջոցների երթուղու դիտարկման համար: Դրանք կկիրառվեն հետագայում՝ այն ժամանակ, երբ ծառայությունները կմատուցվեն:

Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ նախատեսվում  է տեղորոշող սարքերով մեկ տրանսպորտային միջոցի երթուղու դիտարկման համար՝ անկախ քաշից, սահմանել 5000 դրամի չափով տուրք: Մաքսային մարմնի կողմից ապրանքների՝ ըստ նշանակության պիտանելիության վերաբերյալ ապրանքի գիտական, ինչպես նաեւ օգտագործված ապրանքների արժեքների փորձաքննության իրականացման եզրակացություն տրամադրման համար կսահմանվեն հետեւյալ դրույքաչափերը՝ մեկ օբյեկտի համար իրավաբանական անձանց դիմումով՝ 20.000, ֆիզիկական անձանց դիմումով՝ 15.000 դրամ:

Նախագծով հստակեցվում է նաեւ պետական տուրքից ազատման արտոնությունների շրջանակը: Մինչեւ ապրանքի ժամանումը նախնական տեղեկատվություն ներկայացնող արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը կազատվի երկրի ներսում տարանցման հայտարարագիր լրացնելու համար սահմանված պետական տուրքից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունն ու կոչ արել կողմ քվեարկել նախագծին:

Խորհրդարանը Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկել է ապրիլի 30-ի նիստում:
 
 


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am