National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
07.05.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Մալթայի ԱԳՆ ներկայացուցիչը
1 / 2

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը մայիսի 7-ին հանդիպել է Մալթայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի ու առեւտրի նախարարության գլոբալ հարցերի, միջազգային զարգացման եւ տնտեսական հարցերի գծով գլխավոր տնօրեն Նեւիլ Ակուիլինայի եւ Ավստրիայում Մալթայի դեսպանի հետ:

Ողջունելով հյուրերին` Մարիա Կարապետյանը կարեւորել է երկու երկրների համագործակցությունը` ներառյալ ԵԱՀԿ շրջանակում:

Պատգամավորը ներկայացրել է Հայաստանի անվտանգային մարտահրավերները եւ դրանց լուծմանն ուղղված Հայաստանի քայլերը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ միջազգային հանրության եւ, մասնավորապես, ԵԱՀԿ-ի կողմից աջակցության հնարավոր ճանապարհները, անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրին, այդ ուղղությամբ հայկական կողմի քայլերին, ինչպես նաեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին:

Մարիա Կարապետյանը բարձրաձայնել է նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը:

Հայաստանի խորհրդարանականը խոսել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի եւ դրա ընձեռած հնարավորությունների մասին: Մարիա Կարապետյանն ընդգծել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է բացվեն հավասարության եւ փոխադարձության, ինչպես նաեւ երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների ներքո:

Մալթայի ԱԳՆ ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ վերջին տարիներին ընդլայնվել է Մալթայի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը: Նա պատրաստակամություն  է հայտնել շարունակել փոխգործակցությունն ինչպես ԵԱՀԿ-ում Մալթայի ընթացող նախագահության ընթացքում, այնպես էլ երկկողմ ձեւաչափով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am