National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
1 / 4

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկույցում փաթեթի համահեղինակ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է առաջին ընթերցումից հետո առկա առաջարկները: Հաշվեքննիչ պալատում ծառայությունը ներդրվում է որպես պետական ծառայության նոր տեսակ, սահմանվում են վերջինիս անցման իրավական կառուցակարգերը: Քաղծառայությունից բացի մասնավոր հատվածից Հայաստանում գործող միջազգային խմբի անդամ հանդիսացող եւ միջազգային ճանաչում ունեցող աուդիտորներին հաշվեքննությանը ներգրավելու հնարավորություն է տրվելու: Այդ պաշտոնների համար նախատեսվում է համապատասխան աշխատավարձ՝ կարգավորելով վարձատրության առաջարկվող մեխանիզմի իրացման համար անհրաժեշտ հարակից հարաբերությունները: Կսահմանվի, որ Հաշվեքննիչ պալատի՝ իրավաբանական անձանց ստուգման գործառույթը չի տարածվում ՀՀ օրենքով անորոշ թվով հասցեատերերի համար սահմանված հարկային արտոնությունների վրա: Հաջորդ առաջարկով էլ կսահմանվի, որ Հաշվեքննիչ պալատը ոչ թե Հաշվեքննիչ պալատի սահմանած կարգով, այլ միայն «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով յուրաքանչյուր տարի կկազմի եւ Կառավարությանը կներկայացնի առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (ծախսերի նախահաշվի նախագիծը):

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախաձեռնությունը բարձրացնելու է հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը եւ ԱԺ  ներկայացված տեղեկատվության որակը:

Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը նշել է, որ կսահմանվեն Հաշվեքննիչ պալատի թե՛ կարողությունները, թե՛ լիազորությունները, ինչը կուժեղացնի նաեւ ԱԺ պատգամավորների՝ Կառավարության նկատմամբ վերահսկողական գործառույթներն իրականացնելու հնարավորությունը: Նրա խոսքով Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունն իրականացնող խմբի ղեկավարը պատասխանատու է լինելու ներկայացվող եզրակացության համար, նաեւ իր խմբի անդամների կողմից ներկայացվող տեղեկատվության եւ վերլուծության մասով: Ծովինար Վարդանյանը հավելել է, որ պետական բոլոր մարմինները նույն պայմաններով են հաշվեքննության ենթարկվելու, չի կարող լինել առանձնացված պայման, օրինակ՝ Կենտրոնական բանկի կամ Առողջապահության նախարարության համար:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am