Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի քաղաքական գործերի դեպարտամենտի քաղաքական հարցերով պատասխանատու Ֆիլիպ Բոդին-Օլիաքը հոկտեմբերի 11-ին Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանականքաղաքական ուժերի հետ: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ավագ խորհրդական Էլեյն Կոնկեւիչը:
Հանդիպումների առանցքում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին առնչվող հարցերն էին:
Ընդդիմադիր` «Արդարություն», «Ազգային միաբանություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացուցիչներիհետ հանդիպմանժամանակ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ իրավիճակը ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ է անդարադառնալ2003 թ. ընտրություններին, որոնց հետեւանքով հասարակությունը կորցրել է վստահությունը ապագա ընտրությունների նկատմամբ, քանի որ չեն պատժվել ընտրակեղծարարները: Այդ մասին են վկայումնաեւ «ԳԵԼԱՓ»-ի հարցումները, համաձայն որոնց բնակչության 80 տոկոսը չի հավատում, որՀայաստանում կանցկացվեն արդար ընտրություններ: Նա անհրաժեշտ համարեցվերաբացել «Ա1+» հեռուստաընկերությունը: Պարոն Դեմիրճյանը նշեց, որ ընդդիմադիր կուսակցությունները շարունակելու են պայքարել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու ուղղությամբ: Նահամոզված էիրենց հաղթանակում, քանի որժողովրդավարությունը հայ ժողովրդի ընտրությունն է:
«Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանընշեց, որ Սահմանադրական դատարանը ընտրակեղծիքների վերաբերյալ 46 գործ է ներկայացրել դատախազություն, սակայնդեռ ոչ ոք չի պատժվել:
«Արդարություն» խմբակցության անդամ Արշակ Սադոյանի համոզմամբ, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելուհամարկարեւոր է վերահսկել հանձնաժողովներում ձայները հաշվելու գործընթացը, քվեաթերթիկները արտերկրում տպել եւ ընտրությունների ընթացքի նկատմամբ ապահովել էլեկտրոնային վերահսկողություն: Պարոն Սադոյանը ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը ընտրություններիվերահսկման գործընթացում:
«Օրինաց երկիր» խմբակցության անդամՄհեր Շահգելդյանը նույնպես կարեւորեց ձայների հաշվարկման ընթացքի թափանցիկությունըեւ վերահսկողությունը, միջազգային դիտորդական առաքելությունների ներկայությունը հատկապես այն ընտրատարածքներում, որտեղ ընտրակեղծիքների հնարավորությունը առավել մեծ է: Նրա համոզմամբ քաղաքական ուժերի համարողջ ընտրական գործընթացի ընթացքում էլեկտրոնային լրատվամիջոցներից օգտվելու առումով անհրաժեշտ է ապահովելհավասար պայմաններ:Պարոն Շահգելդյանը իր մտահոգությունը հայտնեցքաղաքական կյանք «սեւ» փողերի ներթափանցմանկապակցությամբ:
«Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանընույնպես անդրադարձավ 2003 թ. ընտրություններումտեղ գտած կեղծիքներին, նշելով, որ դրանք անցել են միջազգային կազմակերպությունների եւ դեսպանատների կիսալռելյայն համաձայնությամբ: Նրա համոզմամբ նկատելի է մեծ տերությունների կողմից կրկնակի ստանդարտների կիրառումը այս հարցում: Պարոն Արշակյանը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը հասկացել է, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները կլուծվեն միայն օրինական իշխանության պայմաններում եւ կօգնեն Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու գործում:
Պարոն Ֆիլիպ Բոդին-Օլիաքը նշեց, որ ՄԱԿ-ըկարեւորում է Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումըեւ հետեւելու է ընտրությունների ընթացքին: Ընդդիմադիրներին պարոն Ֆիլիպ Բոդին-Օլիաքը կոչ արեց մասնակցել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք ոչ պակաս կարեւոր են քան համապետական ընտրությունները:
Ազգային ժողովում պարոն Ֆիլիպ Բոդին-Օլիաքը հանդիպեց նաեւ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով առաջիկա ընտրություններին, նշեց, որ ընթացքի մեջ են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որոնք քննարկվելեւ համաձայնեցվել են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերիեւ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ: Փոփոխություններն ուղղված են ընտրակեղծիքների դեմ, եւ նրա համոզմամբ նախընտրական գործընթացը պետք է հստակ համապատասխանի օրենքին: Հանրապետական կուսակցությունը անելու է ամեն ինչ,որ ընտրությունները անցնեն ազատ եւ արդար, օրենքի սահմաններում եւ որեւէ ընդդիմադիր կուսակցության թույլ չեն տա ընտրախախտումներ կատարել, կամ կեղծիքներ սադրելով` տապալել ընտրությունները: Պարոն Մելիքյանի համոզմամբ իշխանությունները ունեն բավարար քաղաքական կամք ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: Նրա կարծիքով ընտրակեղծիքների գնում են թույլ կուսակցությունները, որոնք նախապես գիտեն, որ պարտվելու են. ուժեղներին, որոնցից է ՀՀԿ, խախտումները ձեռնտու չեն:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանի համոզմամբայս փուլում հանրության պասիվությունը պայմանավորված է նրանով, որ դեռ 7-8 ամիս կա ընտրություններին եւ դեռ հստակ չէ, թե ինչ վերադասավորումներ կլինեն քաղաքական դաշտում. երբ սկսվի բուն գործընթացը, ապա հասարակությունը կակտիվանա եւ կքաղաքականացվի: Պարոն Մանուկյանը նույնպես կարեւորեց ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, ինչը հասարակական եւ քաղաքական մտահոգության առարկա է: Եւ ընդդիմությունը եւ իշխանական կուսակցությունները նախաձեռնությամբ են հանդես եկել. մասնավորապես ՀՅԴ առաջարկել է ստեղծել բազմակուսակցական ընտրական շտաբ, որը միասնական տեսակետ կձեւավորի ընտրությունների վերաբերյալ: Պարոն Մանուկյանը անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին` նշելով, որ վերջերս Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ օրենսգրքի քննարկումները, որոնց մասնակցել են նաեւ ընդդիմադիրները, անցել են կառուցողական եւ հակասությունները եղել են ոչ թե ընդդիմություն-իշխանություն հարթությունում, այլ տեխնիկականհարցերի շուրջ: