National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.05.2024
Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջեւ տարբերությունը
1 / 1

Նախագծերի կարգավորման առարկան շրջանառության հարկի համակարգի գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերն են եւ այդ գործունեության տեսակների մասով շրջանառության հարկի հաշվարկման մոտեցումների վերանայումը, ինչպես նաեւ շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործելու առումով սահմանափակված գործունեության տեսակների շրջանակը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի եւ շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջեւ տարբերությունը, սահմանել փաստաթղթավորված ծախսերի հիման վրա հարկի նվազեցման միասնական մոտեցում, բարձրացնել հարկման տարբեր համակարգերում գործարքների փաստաթղթավորման մակարդակը, ինչպես նաեւ սահմանափակել գործունեության որոշ տեսակների հարկումը շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգերում: Արման Պողոսյանը նշել է, որ այսօր շրջանառության  հարկ է վճարում շուրջ 55 հազար տնտեսվարող: Ըստ նրա՝ այս փաթեթով առաջարկվում են նաեւ այնպիսի լուծումներ, որոնք այսօր արդեն կխրախուսեն շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվելը:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները ներկայացրել են առաջարկներ եւ դիտողություններ, հորդորել նախագծերի փաթեթը հավելյալ քննարկել՝ հրավիրելով շահագրգիռ ոլորտների ներկայացուցիչների, ինչին զեկուցողը դրական է արձագանքել:

Հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am