National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
17.05.2024
Խորհրդարան է այցելել Քիշնեւի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությունը
1 / 13

Հայաստանը կարեւորում է Մոլդովայի հետ հարաբերությունների զարգացումը: Հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է նաեւ հայ համայնքի դերակատարությունը: Մոլդովայում ապրել եւ գործունեություն են ծավալել հայազգի հայտնի գործիչներ ու մտավորականներ, որոնք իրենց հետագիծն ունեն երկրի պատմության մեջ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության ու հոգատար վերաբերմունքի համար` ողջունելով Քիշնեւի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը` ասել է ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 17-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամներ Նարեկ Բաբայանը, Անուշ Քլոյանը, Մարինա Ղազարյանը:

Ընդգծելով, որ մի շարք ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ` Գուրգեն Արսենյանը նշել է, որ առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը: Նա հույս է հայտնել, որ երկկողմ փոխայցերը հարաբերությունների զարգացման համար նոր խթան կհանդիսանան:

Քիշնեւի քաղաքապետ Իոն Չեբանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է տնտեսական, մշակութային, կրթության, առողջապահության ոլորտներում  գործակցության հաստատումն ու խորացումը:

Բարեկամական խմբի անդամները կարեւորել են համագործակցությունը խորհրդարանական բարեկամական խմբերի հարթակում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am