National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.05.2024
Կսահմանվեն քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք
1 / 2

Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց  ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը. ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ ԱԺ մայիսի 21-ի  հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարը նշել է, որ գործող օրենքով սահմանված է, որ քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումները ստանում են փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձեւաչափերը:

Խնդիրը լուծելու նպատակով առաջարկվում է քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը, իսկ անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ քաղաքացուն ծանուցումն առաջինն իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով, ընդ որում՝ եթե առկա է քաղաքացու համաձայնությունն իրեն ծանուցել բացառապես պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագրերի միջոցով: Եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, այդ դեպքում էլ քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումը ստանալու հաջորդող 5-րդ օրվանից:

Հրաչյա Սարգսյանը պարզաբանել է, որ քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային հասցե չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքերում քաղաքացու ծանուցումն իրականացվում է քաղաքացու ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով: Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելու հավաստող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված:

Զեկուցողը նշել է նաեւ, որ նախագծով նախատեսվում է՝ զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացնում են վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստման գործընթաց:

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկել է օրենքի նախագծի քննարկումն իրականացնել անհետաձգելի ռեժիմով:

Հրաչյա Սարգսյանը պատասխանել է պատգամավորների կողմից ուղղված հարցերին:

Հարակից զեկուցող, ԱԺ  պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:


27.06.2024
ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեին
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի  հետ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակն...

27.06.2024
Հայաստանը մնում է նվիրված խաղաղության բանակցություններին. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանում: «Մեծարգո' նախագահ, հարգելի' զեկուցողներ, հարգելի' գործընկերներ, Հայաստանն ունի բարեփոխումների կարեւոր օրակարգ, եւ դա հստակ արտացոլված է զեկույցում: Անկախ այն դժվարություններից, ո...

27.06.2024
Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Արուսյակ Ջուլհակյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Հարգարժա'ն գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am