National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
13.10.2006
Խորհրդարանը համաձայնություն տվեց գլխավոր դատախազի միջնորդագրին

Խորհրդարանը հոկտեմբերի 13-ին արտահերթ նիստում քննարկեց հանրապետության գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը` պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին որպես  մեղադրյալ ներգրավելու մասին:Ստանալով դատախազի միջնորդագիրը` արտահերթ նիստը կառավարության նախաձեռնությամբ հրավիրել էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` առաջնորդվելով Սահմանադրության 70-րդ հոդվածով:

Հակոբ Հակոբյանն աննպատակահարմար էր համարել միջնորդագրի քննարկմանն իր մասնակցությունը, սակայն նիստի երկրորդ կեսին ներկայացավ դահլիճ:

ՀՀ գլխավոր դատախազ եւ արդարադատության պետական խորհրդական Աղվան Հովսեփյանն օրենսդիր մարմնին առաջարկում է համաձայնություն տալ միջնորդագրին` հիմնավորելով, որ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործինախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավելու համար:Պատգամավորը մեղադրվում է հոկտեմբերի 8-ին, Արարատի մարզի Հովտաշեն համայնքում գտնվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի գազաբախշիչ կայանում զենքի գործադրմամբ խուլիգանական արարքներ կատարելուհամար: Վիճաբանության մյուս կողմը, ներկայացված նյութերի համաձայն, եղել են «Հայռուսգազարդ» ընկերությանգազաբաշխիչ կայանի անվտանգությունը պայմանագրային հիմունքներովապահովող` «Ֆուլ կոնտակտ»  կարատեի ֆեդերացիայի անդամները: Բացի այս, դատախազը ներկայացրեց դատախազության վարույթում քննվող մի շարք գործերումՀակոբ Հակոբյանի մասնակցությունը վկայող այլ փաստեր. պատգամավորը մեղադրվում է1991 թ. ի վեր տարբեր ընկերությունների միջոցով չարաշահումներ կատարելու, հարկեր չմուծելուեւ պետությանը նյութական մեծ վնաս հասցնելու համար:

Հարցի վերաբերյալ հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում պատգամավորներըանդրադարձան տարբեր բնագավառների: Վիկտոր Դալլաքյանը կարծում է, թեայս նիստն անօրինական է, քանի որ գլխավոր դատախազը չէր կարող դիմել վարչապետին` ԱԺ նիստի օրակարգը որոշելու համար: Պրն. Դալլաքյանիգնահատմամբ, խախտվել է«Դատախազության մասին» օրենքը, ինչպես նաեւՍահմանադրությունը, քանի որ ԱԺ նախագահը պատգամավորի ձերբակալման մասին անհապաղ չի տեղեկացվել: Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ` կիրառվում են երկակի ստանդարտներ: Նա նշեց պետությանը պատճառված վնասը փաստողդեպքեր, որոնց առնչությամբ քրեական գործեր չեն հարուցվել:Մի քանի պատգամավորներ էլ հարց բարձրացրին, թե ինչու՞ են 1991 թ. եղած չարաշահման դեպքերը բացահայտվում այսքան տարի հետո:Գլխավոր դատախազը պարզաբանեց, որ որոշ մանրամասներ եւ գործում ընդգրկված մարդիկ ուշ են հայտնաբերվել:Շավարշ Քոչարյանը այս գործից եզրակացնում է, որ պատգամավոր կամ ազդեցիկ կուսակցության անդամ դառնալըգործարարի համար երաշխիք չէ: Հմայակ Հովհաննիսյանը խոսեց համակարգը փոխելու անհրաժեշտության մասին` ընդգծելով, որ այս պարագայում Հակոբ Հակոբյանը քավության նոխազ է: Արշակ Սադոյանն էլ կատարվածը բնութագրեց որպես էժանագին ներկայացում:

Հարցի վերաբերյալ տեսակետներ ներկայացրին խորհրդարանական հինգ խմբակցություններ:

ՄԱԿ խմբակցության անդամները միջնորդագրին համաձայնություն տալ-չտալու հարցում կքվեարկեն ազատ: Այս մասին տեղեկացրեց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը` ընդգծելով, որ իրենք չեն տեսնում հարցի քաղաքական կամ տնտեսական ենթատեքստ:Նա այս հարցին վերաբերվում է որպես արդարադատության իրականացմանգործընթացի:Պրն. Արսենյանը կոչ արեց խնդրին վերաբերվել պատասխանատվությամբ` այն չքաղաքականացնելով եւիշխանութ յուններին քննադատելու առիթ չդարձնելով:

«Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու «ֆարսին»: Նա կարծիք հայտնեց, որ Հակոբ Հակոբյանին դարձնում են քավության նոխազ եւ բերեց չարաշահումների եւ պետությանը պատճառված նյութական այլ վնասների վերաբերյալ տվյալներ` շեշտադրումը կատարելով դոլար-դրամհարաբերակցության տատանումների վրա:

ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը ներկայաց նելով` Արմեն Ռուստամյանը անդրադարձավ սկզբունքային երկու հարցերի: Դաշնակցության տեսակետով, պետք է սահմանափակել պատգամավորի անձեռնմխելիությունը, որը եւ հիմնական արատավոր երեւույթների պատճառն է այսօր:Արմեն Ռուստամյանը նաեւկարծիք հայտնեց, որ չիկարելի խոչընդոտել արդարադատության իրականացմանը` անկախ մեղադրանքի ճշմարտացիությունունից:

«Արդարու թյուն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանիներկայացմամբ` իրենք դատապարտում են կատարվածը եւ այդօրինակ բոլոր դեպքերը եւ կարծում, որհարցերը պետք է լուծել օրինական ճանապարհով: Խմբակցությունը քաղաքական գնահատական է տալիս կատարվածին եւ համարումայն քրեածին եւ օլիգարխիկ համակարգի գործունեության արդյունք: «Արդարության» պատգամավորները եւս քվեարկությանը կմասնակցեն` առաջնորդվելով իրենց խղճով:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անթույլատրելի է համարում արդարադատությունն իրականացնելուն խոչընդոտելը եւ գտնում է, որ միջնորդության մեջ կան քննարկման ենթակա տվյալներ:Նա համաձայն չէ լարվածություն ստեղծելու` որոշ գործիչների ռազմավարության հետ: Պրն. Սահակյանը նկատեց, որ Հակոբ Հակոբյանին բնութագրելու փոխարեն ամբիոնն օգտագործվեց սեփական «դարդուցավերից» խոսելու համար:ՀՀԿ-ն վճռական է եւ արդարադատության կողմնակից, միաժամանակ վստահ, որ լուծումներ կգտնվեն ու խնդիրն էլ հասարակության համար տեսանելի կլինի: ՀՀԿ խմբակցության ղեկավարն այս գործում քաղաքական շարժառիթներ չի տեսնում:

Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը: Նա դատապարտեցքննարկման ընթացքում ամբիոնից հնչած վիրավորական արտահայտությունները: Աժ նախագահը զավեշտալի է համարում, որ ամբիոնից խոսում են երկրի դժվարությունների, ժողովրդի ծանր վիճակի մասին: Նման պահվածքով Հակոբ Հակոբյանին ոչ ոք չի պաշտպանում եւ ցանկություն էլ չունի պաշտպանել, ասում է ԱԺ նախագահը:«Լավ կլինի մարդիկ իրենց իրենք հարց տան` ինչպես են իրենք բարոյական նորմերը պահպանում եւ բարոյական արժեքներին վերաբերվում, հետո նոր ուրիշներին խրատ ու դաս տան»,-ասաց Տիգրան Թորոսյանը:Աժ նախագահը պատգամավորին ձերբակալելու մասին գրություն է ստացել հոկտեմբերի 9-ին` դեպքի հաջորդ օրը` ժամը 13:30-ին: Տիգրան Թորոսյանն այն կարծիքին է, որ տեղեկացվել է զգալիորեն ավելի ուշ, քան նախատեսվում է Սահմա նադրությամբ, բայց վճիռներ չի կայացնում Սահմանադրության խախտումների վերաբերյալ: Նիստը, Աժ նախագահի մեկնաբանությամբ,լիովին օրինական է. կառավարությունը որոշում է ընդունելարտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության մասին` օրակարգում ունենալով ներկայացված միջնորդությունը: Այն վավերացրել է հանրապետության նախագահը:Խորհրդարանի նախագահը նկատեց, որ խորհրդարանը դատարան չէ եւ այստեղ վճիռներ չեն կայացվում: Ըստ պրն. Թորոսյանի, Հակոբ Հակոբյանի հարցը չի քննարկվում, այլ Ազգային ժողովի վերաբերմունքի հարցը: Դատախազությունն ունի հիմքեր եւ գործի հետ կապված լիարժեք քննություն անցկացնելու անհրաժեշտություն է տեսնում: ԱԺ-ն չունի որեւէ հիմք այդ հնարավորությունը չստեղծելու, ասում է ԱԺ նախագահը:Այդ հնարավորությունն ստեղծելու դեպքում ԱԺ-ն չի համարում, որ Հակոբ Հակոբյանը հանցագործ է: Պրն. Թորոսյանը գտնում է, որ պետք է հետեւել գործընթացին, որտեղ կան քննության կարիք ունեցող որոշ դրվագներ:Լիարժեք քննությունը հնարավորություն կտա պատգամավորին` ներկայացնել իրփաստարկները եւապացուցել անմեղությունը:Մերժել նշանակում է հնարավորու թյուն չստեղծել արդարադատության համար, գտնում է Տիգրան Թորոսյանը:

Պատգամավոր Հակոբ Հակոբյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով:Նա որոշ պարզաբանումներ ներկայացրեցմեղադրանքի եւորոշ փաստերի վերաբերյալ: Պատգամավորի մեկնաբանությամբ` նախ«Ֆուլ կոնտակտ»-ի մարզիկներն են ծեծի ենթարկել իր աշխատակիցներին, ինչին հաջորդել է Զվարթնոց գյուղի բնակիչների եւ գազալցակայանի աշխատակիցների պաշտպանությունն իրենց համագյուղացիներին:Պատգամավորը պարզաբանում է, որ ինքը եղել է իրընտրատարածքի բնակիչների հետ եւ կանխել զենքի գոծրադրումն ու արյունահեղությունը: Հակոբ Հակոբյանն ակնկալում է արդար քննություն: Նա համաձայն չէտնտեսական չարաշահումների փաստերի հետ: Նա շեշտեց, որ ծեծկռտուքին մասնակից մյուս կողմից ոչ ոքի չեն ձերբակալվել: Մինչեւ դատարանի արդար վճիռը կայացնելը ավելորդ է գնահատականներ տալ եւ պետք է պահպանել անմեղության կանխավարկածը, ասում է Հակոբ Հակոբյանը: Նա հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե ծեծկռտուքը կապված է նախագահի անվտանգության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանի անվան հետ:

Քվեաթերթիկով փակ, գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդարանը համաձայնություն տվեց գլխավոր դատախազի միջնորդությանը` պատգամավոր Հակոբ Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշեց, որ    քվեատուփում առկա 84 քվեաթերթիկներից 6-ն անվավեր են եղել: 56 պատգամավոր քվեարկել է միջնորդությունը բավարարելու եւ 22 պատգամավոր` մերժելու օգտին:

Սպառելով օրակարգը` արտահերթ նիստն ավարտեց աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am