National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.05.2024
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը կվարվի էլեկտրոնային եղանակով
1 / 2

Նշված փոխշաղկապված  նախագծերը միտված են վարձատրության քաղաքականության հիմքում ընկած վերլուծությունների արդյունավետության բարձրացմանը. ասել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Ակնկալվում է, որ  փաթեթի ընդունման արդյունքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործը կվարվի էլեկտրոնային եղանակով, ինչպես նաեւ կապահովվեն պետական մարմիններում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով սահմանված քանակից ավելի հաստիքներ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում փորձագետներ չներգրավելու մեխանիզմներ:

Բացի այդ, ըստ մասնագիտությունների եւ տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության համար անհրաժեշտ պետական ծառայողների վերաբերյալ տեղեկատվությունը կստացվի համապատասխան հաշվապահական ծրագրերից, որը կնվազեցնի սխալ տեղեկատվություն ներկայացնելու հավանականությունը, ինչպես նաեւ կբացառի ծառայողների կողմից կրկնակի աշխատանքի կատարումը: Միաժամանակ, աշխատավարձի ֆոնդերի վերլուծության նպատակով պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, «Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված փորձագետների վարձատրության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար հավաքագրման, վերլուծության համար անհրաժեշտ մեխանիզմների ապահովման միջոցով, աշխատանքի վարձատրության ոլորտի քաղաքականության մշակման ժամանակ առաջարկները կձեւավորվեն դինամիկ տվյալների, փաստերի վրա, աշխատանքի վարձատրության եւ զբաղվածության քաղաքականությունն ավելի արդյունավետ կինտեգրվի բյուջետային գործընթացում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Կարեն Սարուխանյանը:

Հարցը քննարկվել է Ազգային ժողովի` մայիսի 22-ի նիստում:
 


20.06.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Բրազիլիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությու...

20.06.2024
Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ-ի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից են. Հակոբ Արշակյանը՝ Լոու Ցինծյանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հունիսի 19-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու ...

20.06.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին: Այն տեղի է ունեցել Պեկինի գրքի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էին ավելի քան 220 հազար չինարեն եւ օտար լեզուներով գրքեր: Փառատոնին ներկայացված էին հայերենից...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am