National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.05.2024
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը ելույթ է ունեցել ԱԺ նիստում
1 / 1

Մեծ պատիվ ու արտոնություն է ինձ համար այսօր այստեղ ներկայացնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը: Այս այցը մեծ արժեք եւ խորհրդանշություն ունի: Երկրորդ անգամ է մեկ տարվա ընթացքում, որ մեր խորհրդարանի ներկայացուցիչները եկել են Երեւան՝ ցույց տալով մեր հարաբերությունների ուժն ու ամրությունը. ասել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը՝ մայիսի 22-ին ելույթ ունենալով Ազգային ժողովի նիստում: Նա նշել է, որ Լյուքսեմբուրգի խորհրդարանը հավատարիմ է զարգացնելու երկկողմանի տնտեսական հարաբերություններ, ինչպես նաեւ խորացնելու ԵՄ-Հայաստանի կապերը:

«Մենք անհապաղ պահանջում ենք, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռազմագերիներին եւ համապարփակ տեղեկություն տրամադրի անհայտ կորած անձանց մասին: Արդարությունը եւ մարդասիրությունը պահանջում են, որ այս անձինք ազատ լինեն՝ առանց որեւէ հետաձգման, եւ սա պահանջ է, որ ընտանիքները ստանան պատասխաններ, որոնց նրանք պարզապես արժանի են»,- ընդգծել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: