National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
14.10.2006
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ԱԺ-ում

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգին: Հանդիպմանը մասնակցում էին ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հյուրին իրազեկեց խորհրդարանի աշխատանքների մասին: Նշվեց, որ մինչեւ տարեվերջ կավարտվեն Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որ օրենսդրական լավ հիմք կհանդիսանան առաջիկա համապետական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներով անցկացնելու համար: Այդ առումով կարեւորվեց հատկապես քաղաքական ուժերի միմյանց նկատմամբ հանդուրժողականությունը եւ համագործակցությունը, քանի որ ընտրությունները ոչ միայն իշխանության ձեւավորման միջոց են, այլեւ ժողովրդավարության վիճակի ցուցիչ եւ հետագա խորացման հնարավորություն: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ եւ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ստեղծված նոր հնարավորություններին` մարդուիրավունքների պաշտպանության, դատաիրավական եւ տեղական ինքնակառավարման համակարգերում բարեփոխումների, պետական կառավարման թեւերի միջեւ զսպումների ու հակակշիռների ստեղծման համար:

Փոխադարձաբար կարեւորվեցին դատաիրավական համակարգի բարեփոխումները` քաղաքական ներգործության թուլացման եւ կոռուպցիայի կանխման առումով: Պարոն Համերբերգը նշեց, որ Երեւանում անցկացրած մի քանի օրերի ընթացքում հնարավորությունէ ունեցել համոզվելու, թե նախկին սովետական հանրապետությունից անկախ պետություն ճանապարհին ինչ մեծ առաջընթաց է ունեցել Հայաստանը: Նա ընդգծեց խորհրդարանի դերը այդ գործընթացներում, նաեւ` գործադիր ու օրենսդիր իշխանությունների հավասարակշռվածության կարեւորությունը: Անդրադառնալով առաջիկա ընտրություններին` պարոն Համերբերգը դրանք համարեց ժողովրդավարական զարգացումները շարունակելու հնարավորություն: Նա կարեւորեց երկրում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, քաղաքացիական հասարակության կայացումը եւ զանգվածային լրատվամիջոցների ազատությունը, որպեսզի նրանք կարողանան անաչառ ուսաբանել իրադարձությունները: Այս շրջագծում Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց հասարակական գիտակցության փոփոխությունը, որը հնարավոր կդարձնի եւ մարդու իրավունքների լիարժեք պաշտպանություն ապահովել, եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտները ձեւավորել, եւ իրապես անկախ լրատվամիջոցներ ունենալ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am