National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.5.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.05.2024
2023 թ. մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. Վահե Հովհաննիսյան
1 / 5

2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխանել ենք հարկաբյուջետային կանոններին: Կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը: Մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23,4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0,7 տոկոսային կետով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների` մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, ծախսերն ու պակասուրդը:

2023 թվականին գործադիրը շարունակել է իրականացնել տնտեսական ներուժի բարձրացմանը, առանձին ոլորտներում առաջացող հիմնախնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի  բնակչության սոցիալական կարիքներին ուղղված հարկաբյուջետային աջակցության ծրագրեր: Պահպանվել է կապիտալ ծախսերի դերի շարունակական բարձրացման միտումը: Կապիտալ ծախսեր/ ՀՆԱ ցուցանիշը համախառն ներքին արդյունքում հասել է 5 տոկոսի` թույլ տալով պատշաճ ֆինանսավորել անվտանգային եւ կենսական նշանակության ենթակառուցվածքային ծրագրերը:

Ըստ զեկուցողի` տարվա ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճի պայմաններում պլանավորված չեզոք հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում իրականացվել է ամբողջական պահանջարկը զսպող քաղաքականություն:

«Չնայած ստեղծված մարտահրավերներին` 2023 թվականի բարձր տնտեսական աճը եւ հարկաբյուջետային քաղաքականության ջանքերը թույլ են տվել ապահովել ՀՆԱ-ի համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի նվազում: ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 2 տոկոս` նախորդ տարվա համեմատ նվազելով 0,1 տոկոսային կետով»,- ընդգծել է նախարարը եւ հավելել, որ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 48,1 տոկոս` նախորդ տարվա նկատմամբ աճելով 1,4 տոկոսային կետով:

Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ 2023 թվականին արձանագրվել է ոչ առեւտրային բնույթի դրամական փոխանցումների անկում: Նշվել է, որ փոխանցումները նվազել են 44,3 տոկոսով, որը պայմանավորված է ԱՄՆ-ից` 12,5, այլ երկրներից` 26,6 եւ  ՌԴ-ից` 53 տոկոս նվազմամբ:

«ՀՀ տնտեսության համար ձեւավորված նպաստավոր արտաքին տնտեսական պայմանների դերի նվազման հետեւանքով 2023 թվականին տնտեսական աճի տեմպը դանդաղել է 2022 թվականի համեմատ, սակայն պետբյուջեից կապիտալ ծախսերի եւ բնակարանաշինության շարունակվող բարձր աճի, ինչպես նաեւ տարեվերջին ոսկերչության կտրուկ աճի տնտեսական ազդեցությունների արդյունքում շարունակել է մնալ բարձր` գրանցելով 8,7 տոկոս իրական աճ»,- նշել է նախարարը:

Զեկուցողի խոսքով 2023 թվականին զգալիորեն դանդաղել է գնաճը` տարեսկզբից միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների հետեւանքով:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է բյուջեի կատարողականի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը` մասնավորապես անդրադառնալով Հայաստանի  մակրոմիջավայրին: Նշվել է, որ աշխարհաքաղաքական լարվածությունների աճով եւ զգալի անորոշությունների ուղեկցմամբ 2023 թվականին համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում, չնայած տնտեսական աճի դանդաղման ռիսկերի պահպանմանը, ընդհանուր առմամբ, սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն է արձանագրվել: Դրական զարգացումներ են արձանագրվել նաեւ Հայաստանի տնտեսությունում, թեեւ արտաքին բարձր պահանջարկի աստիճանական նվազման հետեւանքով տնտեսական աճի տեմպերը որոշակիորեն դանդաղել են, սակայն շարունակում են մնալ բարձր: Տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը նպաստել են դեպի Հայաստան աշխատուժի, ֆինանսական եւ կապիտալ ներհոսքի, զբոսաշրջության զգալի աճի, ինչպես նաեւ ՀՀ-ից արտահանման պահանջարկի ավելացման միտումները: Նշվածի արդյունքում 2023 թվականին տնտեսական աճը գերազանցել է բյուջեով նախատեսված թիրախավորված ցուցանիշը` կազմելով 8,7 տոկոս:

«Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2023 թվականին ՀՀ-ում գնաճային միջավայրն էականորեն մեղմվել է, ինչին հիմնականում նպաստել են ԿԲ-ի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները եւ դրամի արժեւորումը: Արդյունքում, ապրիլից սկսած` 12-ամսյա գնաճը պահպանվել է  թիրախից զգալիորեն ցածր մակարդակում»,- ասել է զեկուցողը: Անդրադառնալով հարկաբյուջետային քաղաքականությանը` Մարտին Գալստյանը, մասնավորապես, նշել է, որ 2023 թվականին այն կրել է հակացիկլիկ, զսպող բնույթ:

Մարտին Գալստյանը հաջորդիվ  անդրադարձել է Կենտրոնական բանկի վարչական եւ կապիտալ ծախսերին: 2023 թվականին Կենտրոնական բանկի վարչական ծախսերի նախահաշիվը կազմել է 10 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 8,6 մլրդ դրամ, կամ մոտ 86 տոկոս: 2023 թվականին վարչական ծախսերի կատարողականի 99 տոկոսը կազմել է  ապարատի պահպանման ծախսերը, որի կատարողականը կազմել է 86 տոկոս կամ 8,5 մլրդ դրամ: ԿԲ նախագահն անդրադարձել է նաեւ այլ ցուցանիշներին, ԿԲ-ի` առավելապես փորձառու աշխատակիցների արտահոսքին, ինչը պայմանավորված է համակարգում ոչ մրցունակ   աշխատավարձերով: Նշվել է, որ կապիտալ ծախսերի  կատարողականը հաշվետու տարում կազմել է 1 մլրդ դրամ:

«Հաշվեքննիչ պալատը եռամսյակային հաշվեքննություններով կուտակել է հաշվեքննության բավարար ապացույցներ եւ ներկայացնում է հետեւյալ կարծիքը. 2023 թվականի բյուջեի կատարման հաշվեքննությունը բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացնում 2023 թվականի պետական բյուջեի մուտքերի ձեւավորման եւ ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը, ու այդ առումով Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում»,- Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացնելիս ընդգծել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

Պալատը հաշվետու տարվա վերաբերյալ իրականացրել է 40 հաշվեքննություն, 10 պետական մարմիններում: Ծածկույթը կազմել է 1 տրիլիոն 237 մլրդ դրամ կամ ծախսային մասի շուրջ 83,9 տոկոսը: Իրականացվել են ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննություններ:

Անհամապատասխանությունների, խեղաթյուրումների եւ դրանց հիման վրա ձեւավորված առաջարկությունների վիճակագրությանն անդրադառնալով` Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ 10 գերատեսչություններում անհամապատասխանությունների արձանագրված եւ տարեվերջին պահպանված թիվը 134 է: Այս համատեքստում նա հստակեցրել է, որ եռամսյակային հաշվեքննությունների ընթացքում արձանագրված անհամապատասխանություններ կան, որոնք պետական մարմինները շտկել են: 5 պետական մարմիններում 14 խեղաթյուրում է եղել` 5,5 մլրդ դրամի չափով կամ հաշվեքննության ենթարկված գումարի 0,26 տոկոսը: Այդ ցուցանիշը, ըստ ՀՊ նախագահի, չի ազդել հաշվեքննության արդյունքների հիման վրա եզրակացությունում տեղ գտած աուդիտորական կարծիքի վրա:
 


29.05.2024
Արման Եղոյանը հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցներին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 29-ին հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցներին: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրոպ...

29.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Ֆինլանդիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Հանդիպմանը ներկա է եղել Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անի Մակելայնենը: Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարեւորե...

29.05.2024
Ունենք բավականին բարձր կատարողական` հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում առկա մարտահրավերները. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարությունն օրենքով սահմանված ունեցել է 10 ծրագիր եւ 35 միջոցառում, փաստացի իրականացվել է 10 ծրագիր եւ 38 միջոցառում: Նախարարության տարեկան պլանը կազմել է 93 մլրդ 183 մլն դրամ, այնուհետեւ ճշգրտվել է 95 մլրդ 739 մլն դրամ եւ փաստացի կատարվել է 94 մլրդ 167 մլն դրամ, որը կազմում է ...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

29.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը...

29.05.2024
2018 թ. հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր ի...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am