National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
29.05.2024
Ունենք բավականին բարձր կատարողական` հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում առկա մարտահրավերները. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ
1 / 27

ՀՀ ներքին գործերի նախարարությունն օրենքով սահմանված ունեցել է 10 ծրագիր եւ 35 միջոցառում, փաստացի իրականացվել է 10 ծրագիր եւ 38 միջոցառում: Նախարարության տարեկան պլանը կազմել է 93 մլրդ 183 մլն դրամ, այնուհետեւ ճշգրտվել է 95 մլրդ 739 մլն դրամ եւ փաստացի կատարվել է 94 մլրդ 167 մլն դրամ, որը կազմում է ընդհանուր բյուջեի 98,4 տոկոսը. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան ոլորտային հաշվետվությունը:

«Այս պահի դրությամբ ունենք բավականին բարձր կատարողական` հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում առկա մարտահրավերները»,- նշել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` հավելելով, որ հաշվետու ժամանակահատվածի բյուջեի ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 95,7 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը կազմել են 88,1 մլրդ դրամ, կապիտալ ծախսերը` 7,6 մլրդ դրամ:

Անդրադառնալով ոլորտի քաղաքականության մշակմանը` ՆԳ նախարարի տեղակալը խոսել է համակարգում իրականացված կառուցվածքային մեծածավալ փոփոխությունների մասին: Ոստիկանությունը զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով` ի դեմս պարեկային ծառայության, քրեական ոստիկանության, ոստիկանական գվարդիայի եւ համայնքային ոստիկանության:

2023 թվականի հոկտեմբերին հանրապետությունում ներդրվել է Պարեկային ծառայությունը, իսկ դեկտեմբերին գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը, որը Սեւանա լճի հատվածում եւ առափնյա շրջանում իրականացնում է հասարակական կարգի անվտանգության ապահովում եւ հատկապես կենտրոնացած է ապօրինի ձկնորսության դեպքերի կանխարգելմանը: Պարեկային ծառայությանը զուգահեռ ձեւավորվել եւ ներդրվել է նաեւ օպերատիվ կառավարման կենտրոնը:

Արփինե Սարգսյանը ներկայացրել է համակարգում կրթական վերապատրաստումների ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նշվել է, որ մշակվել եւ հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձեւավորման հայեցակարգը` ՆԳ նախարարի հրամանով: Հայեցակարգի հիման վրա մշակվել է նոր օրենքի նախագիծ, որն անցել է միջազգային փորձաքննություն: Ատեստացիան եւս ներդրվել է թե' ոստիկանական համակարգում եւ թե' փրկարար ծառայությունում:

«Հասարակական կարգի պահպանություն, անվտանգության ապահովում, հանցավորության դեմ պայքար» միջոցառման համատեքստում 2023 թվականին գրանցվել է 40,666 հանցագործության դեպք, ընդ որում` նախորդ տարվա համադրությամբ 8 տոկոսով ավելի է»,- տեղեկացրել է ՆԳ նախարարի տեղակալը` հավելելով, որ 2023 եւ 2024 թվականները ոստիկանության համար հայտարարվել են թմրամիջոցների եւ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարիներ:

Հաստատվել են Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը եւ դրա իրականացման` 2023-2026 թվականների գործողությունների իրականացման ծրագիրը:

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում իրականացվել է նախադեպը չունեցող լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանք, որին մասնակցել են  Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի եւ Հյուսիսային Մակեդոնիայի միջազգային որոնողափրկարարական բազմանդամ թիմեր, դիտորդներ, միջազգային փորձագետներ: Նպատակն է դեպի ծով ելք չունեցող պետությունների դեպքում սերտացնել միջազգային համագործակցությունը եւ ցանկացած աղետի դեպքում ապահովել ավելի արագ գործընկերություն ու արձագանք:

ՆԳ նախարարի տեղակալը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով գաղտնալսման հնարավորությանը` որպես օպերատիվ աշխատանքի կազմակերպման լուրջ գործիքի, ոստիկանության աշխատակիցների` թմրամիջոցների թեստավորմանը, մայիսի 28-ին ԱԺ պատգամավորի նկատմամբ ոստիկանների իրականացրած բռնությանը, դեպքի առնչությամբ հարուցված վարույթին, հանցավորության դեմ պայքարում դրական արձանագրումներին, համակարգում պարգեւատրումներին, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման միջոցառում» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունավետությանը:

Համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` պաշտպանության, ազգային անվտանգության ծառայության, պետական պահպանության ծառայության, արտաքին հետախուզության հատվածին վերաբերող հարցերը քննարկվել են դռնփակ ձեւաչափով:
 


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am