National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
29.05.2024
Արման Եղոյանը հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցներին
1 / 8

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 29-ին հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցներին:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:

Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մասին, մանրամասնել մեր երկրի` փաստաթղթին միանալու գործընթացը: Նա նշել է, որ աշխատանքները շարունակվում են, եւ այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է որոշակի մասնագիտական աջակցություն:

Արման Եղոյանը խոսել է նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին` նշելով, որ դրանք բազմաշերտ, բազմակողմանի եւ բազմավեկտոր են: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-ԵԱՏՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի:

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցին անդրադառնալով` Արման Եղոյանը նշել է, որ առաքելությունը մեծ դեր է խաղում պետության անվտանգային համակարգում եւ նպաստում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը:

Վիզաների ազատականացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ էլ պատգամավորը նշել է, որ վիզաների ազատականացման բանակցություններում անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 27 երկրների համաձայնությունը: Այս պահին կան երկրներ, որոնք վերապահումներ ունեն եւ որոնց հետ այս պահին աշխատանքներ են տարվում:

Մտքեր են փոխանակվել նաեւ հանրային լսումների նշանակության մասին: 
  
Արման Եղոյանը հաջողություններ է մաղթել երիտասարդ մասնագետներին իրենց հետագա ձեռնարկումներում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am