National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.5.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.05.2024
Առողջապահության նախարարությունը 2023 թ. իրականացրել է 12 ծրագիր եւ 57 միջոցառում
1 / 14

2023 թվականին նախնական պլանավորված էր իրականացնել 12 ծրագիր եւ 50 միջոցառում, սակայն տարվա ընթացքում ավելացել է 8 միջոցառում, եւ փաստացի իրականացվել է 12 ծրագիր եւ 57 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 146 մլրդ դրամ, սակայն այնուհետեւ փաստացի իրականացվել են 139.5 մլրդ դրամի ծախսեր, ինչը  կազմում է ճշտված պլանի նկատմամբ 97.1 տոկոսը:

ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի եւ Ծովինար Վարդանյանի նախագահությամբ  մայիսի 30-ին քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել են հաշվետու տարում առողջապահության ոլորտի եկամուտներն ու ծախսերը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով նախարարությունը տարվա ընթացքում ծրագրվածից բացի իրականացրել է նաեւ լրացուցիչ աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցման ծրագրերին: «Մինչեւ 2024 թվականը մոտ 60 հազար քաղաքացի կցագրվել է առաջնային օղակում: 2023 թվականին նրանք ստացել են իրենց ընթացիկ բուժօգնությունը, իսկ կարիք լինելու դեպքում, արդեն ուղեգրերով, ստացել հիվանդանոցային բուժօգնություն»,- ասել է նա:

Նշվել է, որ 2023 թվականին ավելացել են 3-րդ կարգի հաշմանդամների եւ ֆունկցիոնալության այս աստիճանի  սահմանափակում ունեցող անձանց համար դեղորայքային սպասարկման ծավալները: «Նրանք 50 տոկոս փոխհատուցման փոխարեն սկսեցին օգտվել 100 տոկոս փոխհատուցման սկզբունքից»,- պարզաբանել է Անահիտ Ավանեսյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում նախարարը պարզաբանել է, որ  97.1 տոկոս կատարողականի մեջ մտնում է նաեւ կապիտալ ծախսերի կատարողականը, եւ հիմնական թերակատարումները վերաբերում են հենց կապիտալ ծախսերին: «Ընթացիկ ծախսերի մասով ունեցել ենք գերակատարումներ, եւ 2023 թվականի ընթացքում էլ հավելյալ միջոցներ են տրամադրվել, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հավելյալ բուժօգնություն տրամադրենք: Այրվածքներին վերաբերող  տողի մեջ մենք շատ մեծ աճ ենք ունեցել, եւ սպասարկումը կատարվել է ամբողջ ծավալով»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Նշվել են նաեւ կապիտալ ծախսերի թերակատարման պատճառները:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են  ոլորտի հավելյալ ֆինանսավորմանը, հիվանդանոցներում կուտակված պարտքերի պատճառներին, բուժաշխատողների աշխատավարձերին, ոլորտում իրականացվող քաղաքականությանն ու ծրագրերին, ֆինանսական միջոցների վերաբաշխմանը, անվճար դեղորայք ստացող քաղաքացիների թվերին, շաքարային դիաբետ ունեցող երեխաներին համապատասխան չափիչ սարքերով ապահովելուն եւ այլն:


30.05.2024
Հակոբ Արշակյանը բացման խոսքով հանդես է եկել Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի պաշտոնական մեկնարկի արարողությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 30-ին ներկա է գտնվել Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի պաշտոնական մեկնարկի արարողությանը: Շնորհավորելով հիմնադրամի մեկնարկի առիթով՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այսօր նոր կրթական դարաշրջանի նախաշեմին ենք, երբ տեխնոլոգիական կրթությունը դառն...

30.05.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի (CILC) ծրագրի ղեկավարը
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպել են Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի (CILC) ծրագրի ղեկավար Հանս վան դեն Բեր...

30.05.2024
2023 թ. մեր պլանային ցուցանիշները հիմնականում գերակատարվել են. Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2023 թվականին ունեցել է 1 ծրագիր եւ 5 միջոցառում: Ունեցել է 612 մլն դրամի պլանավորված միջոցներ, ճշտված պլանով գումարը նվազեցվել է 603 մլն դրամի եւ փաստացի ծախսվել 557 մլն դրամ: Կատարողականը ճշտված բյուջեի նկատմամբ կազմում է 92,3 տոկոս. այս մասին ասել է ՀՀ ֆին...

30.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

30.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am