National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
30.05.2024
Հակոբ Արշակյանը բացման խոսքով հանդես է եկել Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի պաշտոնական մեկնարկի արարողությանը
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 30-ին ներկա է գտնվել Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի պաշտոնական մեկնարկի արարողությանը:

Շնորհավորելով հիմնադրամի մեկնարկի առիթով՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այսօր նոր կրթական դարաշրջանի նախաշեմին ենք, երբ տեխնոլոգիական կրթությունը դառնում է առավել կարեւոր եւ պահանջված: «Ավանդական հիմնարար կրթությանը զուգահեռ նաեւ ինովացիների, տեխնոլոգիական կրթության եւ արդյունաբերության շփման տեսանկյունից կրթական նոր նախաձեռնությունների մեծ պահանջարկ կա: Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի գործունեությունը հիմնավորապես այստեղ եմ տեսնում»,- փաստել է Հակոբ Արշակյանն ու խոսել հիմնարար կրթությանը զուգահեռ նորարարական կրթության կարեւորության մասին:

«Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում նկատվում է բաց, որը վերաբերում է նորարարարական արդյունաբերության եւ բուհական հիմնարար կրթության պահանջների ու տված գիտելիքների միջեւ ընկած տարածությանը: Այդ բացը գալիս են լրացնելու հատկապես ոչ ֆորմալ կրթության, նորարարական գիտելիքների վերապատրաստումների համար նախատեսված նմանատիպ կառույցները: Այս առումով բարձր եմ գնահատում հիմնադրամի այս նախաձեռնությունը եւ գործադրած ջանքերը»,- ընդգծել է ԱԺ նախագահի տեղակալը:

Ավարտելով խոսքը՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում արդյունաբերության, նորարարության եւ հիմնարար գիտելիքների միջեւ առկա անջրպետը կարող է լրացվել նման նախագծերով:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, գործադիրի ներկայացուցիչներ ու ոլորտի շահառուներ:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են հիմնադրամի գործունեությունը, իրականացված աշխատանքը եւ հետագա ծրագրերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am