National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.10.2006
Ազգային ժողովում տեղի ունեցավ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը

Հոկտեմբերի 16-ին Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում աշխատանքները սկսեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԽ անդամ-երկրների կողմից պարտավորությունների եւ հանձնառությունների հարգման հարցերի հանձնաժողովի`  մոնիտորինգի հանձնաժողովի նիստը:

Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց ԵԽԽՎ բյուրոյին ու հանձնաժողովի անդամներին մոնիտորինգի հանձնաժողովի նիստը Երեւանում անցկացնելու հրավերը ընդունելու համար: Պարոն Թորոսյանը նշեց, որ նիստի Հայաստանում անցկացումը խորհրդանշական է մի քանի առումներով. սեպտեմբերին նշվել է Հայաստանի անկախության 15-ամյակը եւ ԵԽ անդամակցության 5-ամյակը:Նշելով, որ խորհրդարանական ընտրություններին յոթ ամիս է մնացել` պարոն Թորոսյանը հույս հայտնեց, որ մոնիտորինգի հանձնաժողովի նիստի անցկացումը մեր երկրում հիշեցում է ոչ միայն այն մասին, որ ընտրությունների անցկացման մակարդակը կարեւոր ցուցիչ է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների թեւերի ձեւավորման գործընթացների որակի եւ մեր երկրի ժողովրդավարության մակարդակի, այլեւ աջակցություն է այն ջանքերին, որոնք գործադրվում են ընտրությունները ԵԽ չափանիշներին եւ պահանջներին համապատասխան անցկացնելու համար: ԱԺ նախագահը նշեց, որ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը լավ առիթ է հանգամանալից ծանոթանալու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչն ավելի կարեւորվում է սահմանադրական բարեփոխումներից մոտ մեկ տարի անց: Այդ բարեփոխումները վերացրին խոչընդոտները, որոնք սահմանափակում էին տեղական ինքնակառավարման, դատական համակարգերի, պետական կառավարման համակարգում զսպումների եւ հակակշիռների համակարգի բարեփոխումները: Նշվեց, որ Եվրոպայի խորհրդի, Վենետիկի հանձնաժողովի, ԵԽԽՎ աջակցության շնորհիվ Հայաստանի բարեփոխված Սահմանադրությունը բավարարում է ամենաբարձր պահանջներին եւ հանդիսանում է մեր երկրում ժողովրդավարական վերափոխումների անհրաժեշտ իրավական հիմք: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին, պարոն Թորոսյանը նշեց վարչական կալանքի վերացումը, Ազգային ժողովին Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հնարավորություն տալը, Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցողների շրջանակի ընդլայնումը. հուլիսի 1-ից նաեւ  քաղաքացիներն են հնարավություն ստացել դիմելու ՍԴ, ՍԴ դիմելու համար պատգամավորների անհրաժեշտ ստորագրությունների շեմը` 1/3-ից իջեցվել է 1/5-ի, ինչի շնորհիվ խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն է ստացել ՍԴ-ում բողոքարկել յուրաքանչյուր օրենքի սահմանադրականությունը: Պարոն Թորոսյանի կարծիքով տեղական ինքնակառավարման համակարգի ինքնուրույնության ապահովման տեսանկյունից կարեւոր նշանակություն ունի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունը, ըստ որի կառավարությունը կարող է պաշտոնից հեռացնել ընտրված ղեկավարին` միայն ՍԴ-ի դրական եզրակացության դեպքում: Նշվեց, որ ավարտվել են Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ փորձագետների հետ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծի քննարկումները եւ օրենսգիրքը կընդունվի մինչ տարեվերջ: Փորձագետների հետ ձեռք է բերվել համաձայնություն`  «Ընտրական օրենսգրքի» բոլոր հիմնարար հարցերի շուրջ:

Պարոն Թորոսյանը նշեց, որ ցանկալի կլիներ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները ընդունել մինչ տարեվերջ` որպեսզի կիրառվի էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող հանձնաժողովի ձեավորման սահմանադրական մեխանիզմը, ինչը կարեւոր նշանակություն կունենա ընտրություններից առաջ:

ԱԺ նախագահը նշեց, որ հաջորդ տարի նույնպես սպասվում է լարված աշխատանք, քանի որ պիտի ընդունվեն Դատական օրենսգիրքը եւ «Երեւան քաղաքի մասին» օրենքը, սակայն մյուս կողմից հաջորդ տարի Հայաստանը մոտ կլինի իր պարտավորությունների կատարման ավարտին եւ մոնիտորինգի դադարեցմանը, քանի որ 2004 թ. վերջում 1405 բանաձեւում  ԵԽԽՎ-ն նշել է, որ Հայաստանը վավերացրել է Եվրախորհրդի բոլոր կոնվենցիաները, որոնք մտնում էին պարտավորությունների կատարման շրջանակում, հաջորդ տարի մնացել է միայն ընդունել մի քանի օրենքներ: Սակայն պարզ է, որ այս համատեքստում վճռորոշ նշանակություն ունի գալիք խորհրդարանական ընտրությունների անցկացման որակը:

Հայաստանի Ազգային ժողովի անունից պարոն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին, Հայաստանի հարցով զեկուցողներ` պարոններ Միկո Էլոյին եւ Ժորժ Կոլումբիեին, քարտուղարությանը` հիանալի համագործակցության եւ այն օգնության համար, որը մենք մշտապես զգացել ենք Եվրախորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում:

ԱԺ նախագահը ափսոսանք հայտնեց, որ հանձնաժողովի նիստին չեն մասնակցում հարեւան երկու պետությունների` Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները: Նրա համոզմամբ Եվրախորհրդի անդամ երկրների համար առկա խնդիրների եւ վեճերի լուծման միակ հնարավորությունը հանդիսանում է այդ հարցերի համատեղ քննարկումը, այդ թվում նաեւ ԵԽԽՎ-ի շրջանակներում:

Վերջում Պարոն Թորոսյանը ներկաներին մաղթեց արդյունավետ աշխատանք եւ պատրաստակամություն հայտնեց Երեւանում ավելի հաճախ կազմակերպել մոնիտորինգի հանձնաժողովի նիստեր:

Այնուհետեւ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովինիստի աշխատանքները ընթացան դռնփակ:


26.06.2024
Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է, միջազգային օրենքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Հայկ Մամիջանյան
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու...

26.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավեր...

26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am