National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
31.05.2024
Առաջիկայում կմեկնարկի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքների գործընթացը. Քրիստինե Ղալեչյան
1 / 5

2023 թվականին ՏԿԵՆ իրականացրել է 21 ծրագիր եւ 138 միջոցառում: Գումարը կազմել է գրեթե 270 մլրդ դրամ, տարեկան ճշտված պլանի նկատմամբ կատարողականը եղել է 98,2 տոկոս. այս մասին մայիսի 31-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Օրակարգում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության` «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումն էր:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ներկայացմամբ նախարարությանը 2023 թվականի բյուջեով տրանսպորտի ոլորտում փաստացի ծախսել է 101 մլրդ 987 մլն դրամ, որի շրջանակում իրականացրել է 3 ծրագիր, 31 միջոցառում: Էներգետիկայի ոլորտում ծախսել է 6 մլրդ 423 մլն դրամ` իրականացնելով 4 ծրագիր, 9 միջոցառում, ջրային ոլորտում` 49 մլրդ 992 մլն դրամ` ապահովելով 6 ծրագրի եւ 43 միջոցառման իրականացում:

Ծրագրերից թերեւս ամենախոշորը, ըստ փոխնախարարի, «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն է, որի շրջանակում իրականացվել է 24 միջոցառում, որոնցից 18-ը` վարկային դրամաշնորհային միջոցներով: «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի իրականացման համար 2023 թվականի բյուջեով նախատեսվել էր 103 մլրդ 820 մլն դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 100 մլրդ 442 մլն դրամ:

Խոշոր միջոցառումներից Քրիստինե Ղալեչյանն առանձնացրել է «Պետական նշանակության ավտոճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման եւ ճանապարհների միջին նորոգման» ծրագիրը, որի փաստացի ծախսը կազմել է  66 մլրդ 951 մլն դրամ: Իրականացվել են շուրջ 305 կմ ավտոմոբիլային ճանապարհների, միջպետական` 97 կմ, հանրապետական` 103 կմ եւ մարզային` 105 կմ հիմնանորոգման աշխատանքներ: Կատարվել են նաեւ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհների պահպանման աշխատանքներ, որոնց փաստացի ծախսը կազմել է 8 մլրդ 379 մլն դրամ:

Խոսելով վարկային-դրամաշնորհային ծրագրերի կատարողականի մասին` հիմնական զեկուցողը նշել է, որ 2023 թվականի փաստացի ծախսը կազմել է 24 մլրդ 793 մլն դրամ` ապահովելով 31 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհների վերակառուցման աշխատանքների կատարում:

Ավարտվել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի 220 կմ լարման Լիճք-Աշնակ եւ Վանաձոր 1 ենթակայանների վերակառուցման աշխատանքները:

Մանրամասն ներկայացնելով ոլորտում իրականացած ծրագրերն ու ծախսերը` Քրիստինե Ղալեչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Նա պարզաբանումներ է ներկայացրել ճանապարհաշինարարության ժամկետներին, դրանց վերահսկմանը, անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին` Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է հայեցակարգային եւ ռազմավարական մոտեցումները: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում կմեկնարկի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքների գործընթացը: Մշակվում է նոր ռազմավորություն, որը կունենա ներդրումային եւ տեխնիկական իրագործելիության պլան ճանապարհային ցանցի այն երթուղիների մասով, որոնք ապահովելու են միջազգային փոխադրումներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am