National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
31.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը
1 / 7

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2023 թվականին պետական բյուջեից հատկացվել է 25.3 մլրդ դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 22 մլրդ դրամ կամ 87 տոկոս: Այս մասին ասել է կառույցի ղեկավար Մխիթար Հայրապետյանը:

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Նախարարության եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերը կազմել են 1.35 մլրդ դրամ, իսկ փաստացին՝ 1.33 մլրդ դրամ կամ 98.5 տոկոս:

Նախարարը մանրամասն ներկայացրել է հաշվետու տարում իր ղեկավարած կառույցի իրականացրած ծրագրերն ու միջոցառումները, դրանց համար ծախսված ֆինանսական հատկացումներն ու կատարողականները, չկատարված միջոցառումների պատճառները:

Պատգամավորները մի շարք հարցեր են տվել նախարարին, որոնք վերաբերում էին բջջային կապի որակին, ընթացիկ տարվա բյուջետային հատկացումներին, ՀՀ տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակմանը, ՏՏ ոլորտի միտումներին՝ պայմանավորված երկրում իրականացվող հարկային քաղաքականությամբ ու այդ բնագավառի ընկերությունների տեղափոխմամբ այլ երկրներ, մասնավորապես՝ Վրաստան:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարվա բյուջեն կազմել է 1 մլրդ 119,4 մլն դրամ, կատարողականը՝ 96,7 տոկոս:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի ներկայացմամբ հանձնաժողովի՝ 2023 թվականի հիմնական բյուջեի ծավալը եղել է 594 մլն 829 հազար դրամ, կատարողականը կազմել է 98,6 տոկոս:

2023 թվականին Կադաստրի կոմիտեի պլանավորված բյուջեն եղել է 4 մլրդ 347 մլն դրամ, որն օգտագործվել է: Տարեկան ճշտված նախահաշիվը եղել է 4 մլրդ 395 մլն դրամ, եւ, ըստ էության,Կադաստրի կոմիտեի կողմից բյուջեի կատարողականը կազմել է 98.9 տոկոս:

«Մեր կողմից մատուցված ծառայությունների արդյունքում հավաքագրվել եւ պետական բյուջե է մուտք արվել շուրջ 7 մլրդ 657 մլն դրամ: Այսինքն՝ 3 մլրդ 310 մլն դրամ դրական դինամիկա ենք ցույց տվել 2023 թվականի ընթացքում»,- ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

2023 թվականին Քաղաքաշինության կոմիտեին պետական բյուջեով հատկացվել է 22,9 մլրդ դրամ, փաստացի կատարվել է 17,7 մլրդ դրամ կամ 77,4 տոկոս. ասել է կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:

Ըստ նրա՝ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր 1 մլրդ 881 մլն դրամի չափով ֆինանսավորվել են մի շարք ծրագրային ուղղություններ: Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման եւ տեղայնացման ծախսերը կազմել են 134,9 մլն դրամ, շենքերի եւ շինությունների մատչելիության եւ անձնագրավորման ծախսերը՝ 146,4 մլն դրամ, միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ծախսերը՝ 374,6 մլն դրամ, կապիտալ շինարարական ծրագրային ծախսերը՝ 528,7 մլն դրամ: Կոմիտեի պահպանման ծախսերը կազմել են 696,6 մլն դրամ:

Զեկուցողի տեղեկացմամբ մշակվել են Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի ընդհանուր 150 բնակավայրերի 14 փաստաթուղթ:

Կապիտալ շինարարական ծրագրային ծախսերի կատարողականը կազմել է 75,8 տոկոս: Կոմիտեի պահպանման ծախսերի ուղղությամբ բյուջեն կատարվել է 92,4 տոկոսով:

Եղիազար Վարդանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am