National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.06.2024
Ներկայացվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
1 / 3

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է իրավական կարգավորումների համաձայն հաստատված եւ երեք մասից բաղկացած գործունեության ծրագրի հիման վրա. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 3-ի նիստում:

Կառույցի ղեկավարը տեղեկացրել է, որ իրականացվել է 40 հաշվեքննություն տասը պետական մարմիններում` 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն ձեւավորելու նպատակով: «Բոլոր առումներով 2022 թվականի պետական բյուջեի կատարման ցուցանիշներն արտացոլել են իրական պատկերը»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշել է, որ իրականացված հաշվեքննությունների արդյունքում արձանագրվել է 113 անհամապատասխանություն` երեք, վեց եւ ինն ամիսների ու տարեկան բյուջեների կարատման վերաբերյալ: Արձանագրված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների հիման վրա ձեւավորվել են առաջարկություններ` հաշվեքննության ենթարկված մարմիններին տրամադրելու համար:

Իրականացվել են նաեւ ռիսկերի մեթոդաբանության հիման վրա  ընտրված թեմաների շրջանակում հաշվեքննություններ: Ըստ զեկուցողի` 12 հաշվեքննություն է ավարտվել 2023 թվականի ընթացքում, որոնցից 7-ը` կատարողական:

Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ բոլոր հաշվեքննությունների արդյունքներն ամփոփված են եղել ընթացիկ եզրակացություններում. դրանք ներկայացվել են խորհրդարանին, Կառավարությանը եւ հաշվեքննությանն ենթարկված մարմիններին:

Զեկուցողի խոսքով Հաշվեքննիչ պալատի ծրագրի գործունեության մյուս մասը վերաբերում է ներքին գործընթացներին եւ միջազգային համագործակցությանը:

Նշվել է, որ միջազգային համագործակցության համատեքստում Հաշվեքննիչ պալատն ունի մեկ պարտավորություն: ԵԱՏՄ պայմանագրում ամրագրված է, որ համատեղ վերահսկողության մեխանիզմների իրականացմանը պիտի մասնակցեն անդամ երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինները: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` մասնակցության արդյունքում ձեւավորվել են եզրակացություններ եւ կարծիքներ, որոնք ներկայացվել են ԵԱՏՄ բարձրագույն մարմնին:

2023 թվականին վերանայվել է Հաշվեքննիչ պալատի կառուցվածքը: Նախկինում գործող 10 կառուցվածքային ստորաբաժանումների փոխարեն ձեւավորվել են հաշվեքննություն  իրականացնող կառուցվածքային վեց  եւ մեկ նոր ստորաբաժանումներ: Փոփոխության է ենթարկվել նաեւ պաշտոնների անվանացանկը:

Զեկուցողն անդրադարձել է 2023 թվականին Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատված եւ հրապարակված միջնաժամկետ հաշվետվության առաջնահերթություններին: Անդրադառնալով 2023 թվականի ռազմավարության միջոցառումների իրականացմանը` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 4 հիմնական նպատակներ են եղել ձեւավորված` իրավական դաշտի բարելավվում, հաշվեքննության ազդեցության բարելավվում, մասնագիտական կարողությունների եւ հաշվեքննությունների հմտությունների արդիականացում եւ հաղորդակցման ու համագործակցության ուղիների հզորացում:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ներկայացված հաղորդումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am