National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.06.2024
2023 թ. Արտաքին գործերի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ
1 / 21

2023 թվականին ԱԳՆ-ն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ. փաստացի կատարողականը կազմել է  25 մլրդ  57 մլն դրամ: Սկզբնական պլանավորվածի նկատմամբ ծախսերն աճել են 41.2 տոկոսով, ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել արտերկրում դեսպանությունների շենքային պայմանների ապահովման ծրագրով: Այս տվյալները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 4-ի համատեղ նիստում, որտեղ շարունակվում էր «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաջորդիվ ընդհանուր գծերով ներկայացրել է հաշվետու տարում գերատեսչության կատարած աշխատանքները, դրանց համար օգտագործված  ֆինանսական հատկացումները:

«Տարվա սկզբից մեզ համար 2023 թվականին առանցքային են մնացել Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանային գործընթացին վերաբերող հարցերը: Հիշում եք, որ 2022 թվականի դեկտեմբերից  ունեինք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում, որն ավելի քան  8 ամիս տեւեց: Այս գործընթացի եւ ՀՀ-ի ձեռնարկած քայլերի վերաբերյալ բազմաթիվ առիթներ ենք ունեցել խոսելու: Այս պահին հիշատակեմ միայն մեր մասնակցությամբ եւ նախաձեռնությամբ տեղի ունեցած ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի 2 նիստերը եւ մնացած քայլերը, միջազգային հանրության ջանքերը եւ իրավական ատյանների ջանքերն ու որոշումները, որոնք, ցավոք, մեծ հաշվով, գետնի վրա արդյունք չտվեցին եւ ունեցանք Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանություն: Այդ պահից սկսած նաեւ մեր ջանքերն ուղղված են եղել  միջազգային կոնսոլիդացիայի ապահովմանը եւ փախստականներին անհրաժեշտ օգնության ցուցաբերման ուղղությամբ միջազգային լայն ներգրավվածությանը»,- ասել է Արարատ Միրզոյանը եւ հավելել, որ սրան զուգահեռ ընթացել են հարեւանների, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը եւ խաղաղության գործընթացը, որը եղել է մեր երկրի գործունեության հիմնական ուղղությունն իր բոլոր բաղադրիչներով:

Որպես այդպիսիք նախարարը նշել է «Խաղաղության պայմանագիրը»,  նաեւ սահմանազատման գործընթացի մեկնարկը կամ անհրաժեշտ կանոնների ճշգրտումը, տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ջանքերը: Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ այլ երկրների եւ կառույցների հետ հարաբերություններին, որոշ պետությունների հետ հարաբերությունների կարգավորման դրական ընթացքին:

Նախարարը հայտնել է, որ  2023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է ունեցել 182 պետության  հետ, բացել  դեսպանություններ որոշ երկրներում:

«ՀԱՊԿ-ի մասով տեղյակ եք, որ Հայաստանը, ըստ էության, սառեցրել է իր մասնակցությունը, նոր զարգացումներ այստեղ մեծ հաշվով չկան 2023 թվականի մասով»,- ասել է նա:

Նախարարն անդրադարձել է նաեւ 2024 թվականին ընթացող աշխատանքներին, ոլորտի առաջնահերթություններին, պատասխանել  պատգամավորների բազմաբնույթ հարցերին եւ դիտարկումներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am