National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.06.2024
Գործադիրն առաջարկում է սահմանել էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
1 / 5

Նախագծով լրացվում են օրենքի մի շարք հասկացություններ. կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, որը հնարավորություն կտա արտասահմանյան գրադարանները համալրել հայերեն գրքերով.  նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը:

Փոխնախարարը հավելել է, որ հստակեցվում են գրադարանների օգտագործման նպատակները, այդ թվում՝ տնտեսական, ինչպես նաեւ պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համար կսահմանվի լիազորող նորմ:

Օրինագծով նախատեսվում է գրադարանի տարածքն օգտագործել նաեւ տնտեսական նպատակներով: Հնարավոր կլինի պատրաստել եւ վաճառել հուշանվերներ, իրականացնել կրթական ծրագրեր,  հրատարակչական եւ սրճարանային գործունեություն, կինո ու տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրեր, թայմ-շեր ծառայություններ (որոշակի ժամանակահատվածում գրադարանի գույքից օգտվելու իրավունքի ձեռքբերում), ինչպես նաեւ կազմակերպել առեւտրային ցուցահանդեսներ, անցկացնել սպորտային, զվարճալի, մշակութային միջոցառումներ: Փոխնախարարի տեղեկացմամբ այս ամենը  թույլատրվում է մշակույթի բնագավառում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ, եթե այն չի հակասում գրադարանի հիմնական գործունեությանը: Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ այսօր բացի գրադարանային բուն ծառայությունից՝ հավելյալ ծառայություններ մատուցելու համաշխարհային միտում կա, որն էլ հավելյալ եկամուտներ կարող է գեներացնել. դրանք կուղղվեն գրադարանների բարելավմանը:

Օրենքի նախագծով սահմանվում է նաեւ գրադարանի աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը, հաստատվում է պետական գրադարանի աշխատողների ատեստավորման կարգը:

Զեկուցողի խոսքով օրենքի ընդունման դեպքում գրադարանները կարող են հասարակության բոլոր շերտերի համար դառնալ նաեւ սոցիալ-կրթական ինստիտուտներ՝ ոչ ֆորմալ կրթության եւ ժամանցի միջավայրի ապահովմամբ:

Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է «Գրադարանային միությունների եւ հաստատությունների միջազգային դաշինքին» (IFLA), ինչպես նաեւ Լատվիայի, Էստոնիայի, Ռուսաստանի համապատասխան օրենսդրությունը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը տեղեկացրել է, որ տարբեր գրադարանների ներկայացուցիչներ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել: Դրանք քննարկելու նպատակով նա առաջարկել է անցկացնել քննարկում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին:

Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ հունիսի 4-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am