National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.06.2024
Քննարկվել է «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթը
1 / 7

Յուրաքանչյուր անձի նկատմամբ հավասար վերաբերմունքի ու իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների իրականացման հավասար հնարավորություններ ապահովելը, ինչպես նաեւ յուրաքանչյուր անձի նկատմամբ խտրականության կանխարգելումն ու խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանությունը մեր, նաեւ իշխող խմբակցության ուշադրության կենտրոնում է. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հունիսի 4-ին խորհրդարանում կազմակերպված «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթի աշխատանքային քննարկման ընթացքում:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, պետական գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Խնդիրը քննարկվել է Կառավարությունում, ՀՀ միջազգային գործընկերների հետ, ուսումնասիրվել է միջազգային փորձն ու նախագծի որոշ դրույթներ համապատասխանեցվել են միջազգային տարբեր կոնվենցիաների:

Ներկայացնելով օրենքի նախագծերի փաթեթը` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ այն ուղարկվել է նաեւ Եվրոպայի խորհրդին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: Վերջիններիս կողմից արված դիտարկումներն ընդունվել են ու համապատասխան շտկումներից հետո օրենքների նախագծերի փաթեթը ներկայացվել է նախնական քննարկման:

Գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ փաթեթը մասնավորապես ենթադրում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մանդատի ընդլայնում, սահմանում է խտրականության հասկացությունը եւ տեսակները, խտրականության վերացման ոլորտում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց պարտականություններն ու խտրականությունից իրավական եւ դատական պաշտպանության կառուցակարգերը:

«Օրենքների նախագծերի ընդունումը մեր հասարակության համար կունենա մեծ դերակատարություն` իրավահավասարության եւ խտրականության արգելքի ոլորտն այլ հարթություն բարձրացնելու տեսանկյունից: Կարեւոր եմ համարում նաեւ այն փաստը, որ, ըստ նախագծի կարգավորումների, պահպանվում է մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը, ինչը չի խոչընդոտի խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը»,- նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Քննարկման մասնակիցներն ընդգծել են մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունն ու այս համատեքստում կարեւորել որդեգրած դիրքորշումը շարունակելու քաղաքականությունը:

Ամփոփելով հանդիպումը` Ռուստամ Բաքոյանը եւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Համոզմունք է հնչել, որ նման քննարկումների արդյունքում նախագծերի փաթեթը կբերվի վերջնական տեսքի:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am