National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.06.2024
Խորհրդարան է այցելել Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը
1 / 14

Կարեւորում ենք Ֆրանսիայի հետ համագործակցությունը բոլոր մակարդակներում: Ուրախ ենք, որ Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական կապերը եւս դինամիկ զարգանում են: Անգնահատելի է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը` ողջունելով Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուր շրջանի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանս քաղաքի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությանը խորհրդարանում:

Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 5-ին, որին մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Լուսինե Բադալյանը, Իրինա Գասպարյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը:

«Էքս-ան-Պրովանսն առաջին քաղաքներից է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մենք ունենք մեծ հայկական համայնք, շատ ընկերներ: Կարծում եմ, որ պետք է ավելի խորացնենք մեր ընկերությունն ու բարեկամությունը, ընդլայնենք համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- ասել է Սոֆի Ժուասենը` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականի սեպտեմբերին Էքս-ան-Պրովանսում նախատեսվում է 15 օր նվիրել Հայաստանին` ի նշան բարեկամության եւ շարունակական համագործակցության:

Նշելով, որ 2021 թվականից Հայաստանը բավականին բարդ ժամանակաշրջան է ապրում, Սոֆի Ժուասենը պատրաստակամություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանն աջակցելու հարցում:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն իր գոհունակությունն է հայտնել Ֆրանսիային ռազմաքաղաքական աջակցության, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային մարդասիրական բոլոր նախաձեռնությունների համար:

Բարեկամական խմբի անդամները եւս շնորհակալություն են հայտնել Ֆրանսիային` Հայաստանի կողքին լինելու համար: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am