Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի փոխնախագահ Սյու Ցզյալուի գլխավորած պատվիրակությունը:
Խորհրդարանում հանդիպումներ կլինեն ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ Հայաստան-Չինաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ:
Նույն օրը նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ:
Հոկտեմբերի 21-ին Ծիծեռնակաբերդում Չինաստանի ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական մշտական ժողովի փոխնախագահ Սյու Ցզյալուն ծաղկեպսակ կդնիցեղասպանության զոհերի հիշատակին:
Նույն օրը մայր աթոռ սուրբ Էջմիածնում պատվիրակությանը կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը:
Հոկտեմբերի 22-ինպատվիրակությունը կմեկնի Երեւանից: