National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
07.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տիկնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ հունիսի 7-ին մասնակցել է Հայաստանում Վրաստանի դեսպանատանն անցկացվող Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված ընդունելությանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական խոսքով:

«Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ հարգելի՛ պարոն Դարսալիա,

Հարգելի՛ պարոն Շարվաշիձե,

Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանության հարգելի՛ անդամներ,

Հարգելի՛ դեսպաններ, հյուրեր,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ջերմորեն շնորհավորում եմ եղբայրական Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ պատմական դժվարին շրջափուլերը մեր եղբայրական ժողովուրդները հաղթահարել են միասնական պայքարի եւ համագործակցության միջոցով՝ միահյուսելով մեր ժողովուրդների պատմությունն ու մշակույթը»,- ելույթի սկզբում նշել է խորհրդարանի ղեկավարը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ վերջին ժամանակներում աննախադեպ սերտ համագործակցություն է ծավալվում ինչպես երկու երկրների օրենսդիր մարմինների, այնպես էլ Հայաստանի եւ Վրաստանի տարբեր գերատեսչությունների միջեւ:

«Անշուշտ, անվերջ կարելի է խոսել հայ-վրացական եղբայրության, բարեկամության, մշակութային համատեղ հարուստ ժառանգության, ընդհանուր արժեհամակարգի եւ մեր նմանությունների մասին:

Թույլ տվեք վերստին շնորհավորել եղբայրական Վրաստանին անկախության օրվա կապակցությամբ:

Կեցցե՛ անկախ Վրաստանը:

Կեցցե՛ հայ-վրացական հարատեւ բարեկամությունը»,- ասել է ԱԺ նախագահը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի գործադիր եւ օրենսդիր մարմինների, օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնյաներ: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am