National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.06.2024
Նախաձեռնությամբ սահմանվում է ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը
1 / 5

Ազգային ժողովը հունիսի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Օրակարգային մի քանի հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Նախաձեռնության նպատակն է երկարաձգել 2023 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված թիվ ՀՕ-374-Ն օրենքի անցումային դրույթով նախատեսված ժամկետը՝ հնարավորություն տալով ԼՂ-ից տեղահանված անձանց դիմել պետական գրանցում եւ պետական հաշվառում իրականացնող մարմին՝ կազմակերպությունների գրանցումը կամ անհատ ձեռնարկատերերի հաշվառումը ճանաչելու համար:

Օրինագծով հնարավորություն է տրվում Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները տեղափոխելու Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր: Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգի մասնակից հանդիսացող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովելու  կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցի համատեքստում մանրամասնելով նախաձեռնության նպատակը՝  փոխնախարարը հայտնել է, որ Կառավարությունը նախաձեռնել է այս փոփոխությունը, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար հնարավորություն ստեղծվի՝ իրենց իրավունքները լիարժեք իրացնելու եւ ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու ԼՂ-ում արդեն իսկ կուտակված մասերը՝ հետագայում մեկ կենսաթոշակային համակարգից օգտվելու համար: Այսինքն՝ նախաձեռնությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից տեղափոխված այն անձանց, որոնք աշխատում են Հայաստանում, ստանում են աշխատավարձեր, վճարում են կուտակային կենսաթոշակի մասնաբաժիններ: «Սրանով մենք կարգավորում ենք նրանց՝ հետագայում կենսաթոշակային համակարգից օգտվելու երաշխիքները եւ իրավունքները»,- արձագանքելով զեկուցողին՝ պարզաբանել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Մինասյանը:

Օրենսդրական այս նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am