National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.10.2006
ԵԱՀԿ-ն կարեւորում է դիտորդական առաքելությունը

Հոկտեմբերի 19-ին ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար,ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ պատվիրակության անդամ Սամվել Նիկոյանը հանդիպեցին ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան տիկին Ջուլի Ֆինլիին:

Տիկին Ֆինլին կարեւորեց Հայաստանում առաջիկա ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելը` անհրաժեշտ համարելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության երկարաժամկետ` 90-օրյա ներկայությունը Հայաստանում: Տիկին Ֆինլիի համոզմամբ, դիտորդների ներկայությունը նախընտրական գործընթացում նույնքան կարեւոր է, որքան ընտրությունների ժամանակ:

Վահան Հովհաննիսյանը եւ Սամվել Նիկոյանը նույնպես կարեւորեցին Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը` նշելով, որ շուտով կընդունվեն  Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք անցել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը եւ համաձայնեցվել են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ:

Հանդիպմանը անդրադարձ եղավ ԿԸՀ գործունեությանը, երկուստեք կարեւորվեց ընտրացուցակների ամբողջական եւ ճշգրտիտ լինելու անհրաժեշտությունը: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am