National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.06.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

Ազգային ժողովը հունիսի 11-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն է: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո Կառավարության առաջարկությամբ նախագծում կատարվել են խմբագրական փոփոխություններ:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Շրջանառության եւ միկրոձեռնարկատիրության հարկերի արտոնյալ համակարգերի կարգավորմանն ուղղված նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորներից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, սակայն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են  ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Կառավարությունն ընդունել է նախաձեռնության առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հնչեցրած առաջարկը: Նախատեսվել է, որ ավելացված արժեքի գծով վերաձեւակերպումները կկատարվեն միայն առաջընթաց կիրառության տրամաբանությամբ, այն է` 2024 թվականի հուլիսի 1-ից հետո կատարվող ձեռքբերումների մասով միայն:

Մարզերում կազմակերպվող հանրային սննդի գործունեության մասով շրջանառության հարկի բեռի վերանայումը մեկ տարի ավելի ուշ` 2025 թվականի հունվարի 1-ի փոխարեն 2026 թվականի հունվարի 1-ին կատարելուն առնչվող փոփոխությունը քննարկվել եւ նպատակահարմար է համարվել ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հետ կազմակերպված քննարկումների շրջանակում: «Սա հիմնավորվում է այն տրամաբանությամբ, որ մարզերում այս գործունեության տեսակն ավելի ընդգծված սեզոնայնություն ունի, եւ երկրորդ` ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու հնարավորություններն ավելի սահմանափակ են, քանի որ դրանք հիմնականում կատարվում են տնային տնտեսությունների կողմից»,- ընդգծել է Արման Պողոսյանը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառին եւ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւս ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Առաջին ընթերցումից հետ փոփոխություններ չեն եղել:

Պատգամավորները քննարկել են նաեւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո փաթեթում կատարվել է մեկ տեխնիկական փոփոխություն:

ՀՀ հարկային օրենսգրքում եւ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո կատարվել են որոշ փոփոխություններ: «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում գործունեության որոշ տեսակներ իրականացնող շահագործողների համար սահմանվել են ազատ տնտեսական գոտում իրական ներկայության պայմանները: ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածում ավելացվել են եկամուտների որոշ տեսակներ, որոնք շահութահարկից չեն ազատվում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների հետ կապված գործունեություններին:

Կատարվել են նաեւ այլ փոփոխություններ:

««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

Խորհրդարանը քննարկել է նաեւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախաձեռնության վերաբերյալ ներկայացվել են հիմնականում տեխնիկական բնույթի առաջարկություններ:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են հիմնականում խմբագրական փոփոխություններ:

ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները բարձրաձայնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունն իրականացրել է մեկ տեխնիկական փոփոխություն: Նախատեսվում է, որ նախագիծն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

«Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում փոփոխությունները նույնպես ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:

«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող հիմնական փոփոխությունները` այստեղ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարության առաջարկությամբ նախագծում կատարվել են երկու տեխնիկական փոփոխություններ:

ՀՀ-ում խաղային ոլորտի համապարփակ կարգավորմանն ուղղված նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխությունները` այստեղ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am