National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
12.06.2024
Խորհրդարանը սկսել է ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը
1 / 7

2023 թվականի ընթացքում ապահովվել է 2 տրիլիոն 222 մլրդ դրամի հարկային եկամուտների ցուցանիշ, որը կազմել է համախառն ներքին արդյունքի 23.9 տոկոսը: Եկամուտների անվանական մակարդակը կամ հավաքված հարկերի բացարձակ թիվն ինքնին ոչինչ չի նշանակում, դրա համար մենք այն դիտարկում ենք եւ մեր բոլորի կողմից անցյալ տարվա ընթացքում ստեղծված ամբողջ արժեքի` ՀՆԱ-ի հարաբերության մեջ եւ համեմատում ենք նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ` արձանագրելու առաջընթացը կամ հետընթացը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` Ազգային ժողովի հունիսի 12-ի հերթական նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Մինչ թվային տվյալներին անցնելը` նախարարը մտահոգություն է հայտնել, որ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ բավական ցածր է թե' ընդդիմության, թե' հանրության  հետաքրքրությունը:

Զեկուցողի տեղեկացմամբ 2023 թվականին եկամուտների 94.2 տոկոսը ձեւավորվել է քաղաքացիների եւ բիզնեսների կողմից վճարված հարկերի եւ տուրքերի միջոցով եւ ավելի է եղել նախորդ տարվա ցուցանիշից 0.7 տոկոսային կետով: 2023 թվականին մեկ շնչին բաժին ընկնող միջին հարկի ցուցանիշը կազմել է գրեթե 750 հազար դրամ,  5 տարի առաջ` 424 հազար դրամ, 10 տարի առաջ` 331 հազար դրամ: «Նշածս ցուցանիշները ոգեւորվելու եւ հպարտանալու տեղիք  են տալիս, եւ սա է հիմնավորումը, որ մենք դարձել ենք ավելի հարուստ, ավելի արտադրողական եւ մրցունակ` մի կողմից, մյուս կողմից` հարկման համակարգում փորձում ենք հնարավորինս արդարացի եւ հավասար բաշխում իրականացնել, ինչպես նաեւ հարկման տարբեր համակարգերի միջեւ համադրելի եւ արդարացի հարկային բեռ սահմանելու ուղղությամբ էական աշխատանքներ ենք տանում»,- ընդգծել է Վահե Հովհաննիսյանը` հաջորդիվ անդրադառնալով հարկերից խուսափելու դեպքերին եւ դրա դեմ իրականացվող պայքարին, ծախսերի արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականությանը, գնումների գործընթացին, որտեղ եւս ցուցանիշները դրական են:

«2021 թվականի համեմատ մեր ծախսերն աճել են  543 մլրդ դրամով, որից գերակշիռ մասը բաժին է ընկնում ամենամեծ աճն արձանագրած 28 բյուջետային ծրագրերին: Մասնավորապես` 211 մլրդ դրամը ծառայել է ներքին եւ արտաքին անվտանգության բարձրացմանը, 15 մլրդ դրամով ավելացել է դատական եւ իրավապահ համակարգին հատկացումը, 45 մլրդ դրամ ավելի է հատկացվել ճանապարհային եւ ոռոգման ցանցերի զարգացմանը, 33 մլրդ դրամ ավելի է հատկացվել համայնքներին` որպես սուբսիդիա, կրթությանը եւ գիտությանը` 34 մլրդ դրամ, 46 դրամ` սոցիալական  ոլորտին, շուրջ 45 մլրդ դրամ` տնտեսության տարբեր ճյուղերի աջակցությանը»,- ասել է նախարարը:

Վահե Հովհաննիսյանը  տեղեկացրել է, որ բյուջեի դեֆիցիտը գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին:

Նա պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am