National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.06.2024
Ազգային ժողովը քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը
1 / 10

Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը վերոնշյալ թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի , Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, որ ներկայացված 3 թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունները:

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը 2024 թվականի մայիսի 3-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ դատավորի անդամ:

«Դատական համակարգում որպես դատավոր իմ աշխատանքային գործունեության ընթացքում արդարադատություն իրականացնելիս հնարավորինս ձգտել եւ ձգտելու եմ պաշտպանել ու ամրապնդել դատական իշխանության հեղինակությունը»,- ընդգծել է զեկուցողը: Անդրադառնալով բարձր պաշտոնի հավակնելու հարցին` թեկնածուն նշել է. «Գաղտնիք չէ, որ թե' կոռուպցիայի դեմ պայքարի եւ թե' այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում առանցքային ու կարեւոր նշանակություն ունի մեր երկրի Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատին օրենքով վերապահված գործառույթների կատարումը: Հնարավորություն ընձեռվելու դեպքում ցանկանում եմ մասնակցություն եւ ներդրում ունենալ այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացմանը` կիրառելով իմ գիտելիքները, փորձառությունը եւ մասնագիտական հմտությունները»:

Վճռաբեկ դատարանի դատավորի հաջորդ թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը 2016 թվականից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է:

«Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ժամանակակից ժողովրդավարական պետությունների առանցքային ձեռքբերումներից է, որի արդյունքները գործնականում հիմք են իրավական պետության եւ դրա սկզբունքների լիարժեք ձեւավորման ու իրացման համար եւ, մասնավորապես, մարդու իրավունքների գերակայության ապահովման տեսանկյունից», - ընդգծել է զեկուցողը: Նրա խոսքով կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթն իրացնելու գործում առանցքային նշանակություն ունի համապատասխան լիազորություններով օժտված հակակոռուպցիոն մարմինների արդյունավետ գործունեությունը:

Ռուբիկ Մխիթարյանն անդրադարձել է նաեւ կոռուպցիոն հանցագործությունների քննության առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի գործառույթների եւ դերի համատեքստում:

ԲԴԽ կողմից առաջադրված երրորդ թեկնածու Մանվել Շահվերդյանը 2023 թվականից Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր է:

Զեկուցողը նշել է, որ ներկայումս որպես դատավոր առնչվում է Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումներին: «Թեպետ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումները կարգավորում են օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, այդուհանդերձ, կարծում եմ` բազմաթիվ են այն իրավահարաբերությունները, որոնց մասով Վճռաբեկ դատարանը դեռեւս ասելիք ունի»,- նշել է Մանվել Շահվերդյանը: Նա ընդգծել է, որ երկար տարիների աշխատանքային փորձը, գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները կարող է ծառայեցնել Վճռաբեկ դատարանի գործառույթների արդյունավետ իրականացմանը:
 


26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am