National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
18.06.2024
Պատգամավորներին ներկայացվել է ՀՀ զբաղվածության 2024-2030 թթ. ռազմավարության նախագիծը
1 / 14

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) աջակցությամբ հունիսի 18-ին պատգամավորների համար կազմակերպել էր քննարկում՝ նվիրված ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագծի քննարկմանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հայտնել է, որ փաստաթուղթը մի քանի անգամ քննարկվել է ե՛ւ հանձնաժողովում, ե՛ւ գործադիր մարմնի կազմակերպած աշխատանքային քննարկումների ժամանակ: Հերիքնազ Տիգրանյանի տեղեկացմամբ այս պահին փաստաթուղթը պաշտոնապես գտնվում է գործադիր մարմնում՝ շրջանառության մեջ, եւ գրեթե ամբողջացված է վերջին լրամշակումներով: Այս աշխատանքային քննարկումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորները կարող են իրենց առաջարկները ներկայացնել հանձնաժողովին կամ գործադիր մարմնին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի խոսքով փաստաթուղթը քաղաքականության տեսլականն է՝ հստակ սահմանումներով, չափորոշիչներով եւ ձեւաչափով: Այն ոչ միայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, այլեւ Կառավարության փաստաթուղթն է, որի վրա աշխատել են մի շարք նախարարությունների աշխատակիցներ:

Ըստ նրա՝ ՀՀ զբաղվածության ռազմավարության ծրագրի առանձնահատկությունն այն է, որ վերջինս երկար քննարկվել է թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս՝ ներգրավելով Աշխատանքի միջազգային կազմակերպության, Համաշխարհային բանկի, այլ միջազգային եւ տեղական կառույցների փորձագետների: Փոխնախարարի խոսքով փաստաթուղթը միտված է ոչ միայն զբաղվածության նեղ ընկալման խնդրի լուծմանը, այլեւ տնտեսության զարգացմանը: «Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել «Ամերիա» ՓԲԸ-ի եւ Սիվիտտա Արմենիայի մեր գործընկերներին, որոնք լուրջ ներդրում կատարեցին այս ծրագիրը մշակելիս»,- նշել է Ռուբեն Սարգսյանը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը տեղեկացրել է, որ քննարկումը կազմակերպվել է ՄՀԻ-ի «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում: «Մենք առաջնահերթություն ենք տալիս միջգերատեսչական համագործակցությանը, հաղորդակցությանը, ներառական մասնակցային քաղաքականության մշակմանը: Միջազգային հանրապետական ինստիտուտն ուրախ է աջակցելու Զբաղվածության ռազմավարական ծրագրի քննարկմանը, որը երկրի համար կարեւոր ռազմավարական փաստաթուղթ է: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել խորհրդարանին եւ նախարարությանը՝ արդյունավետ համագործակցության համար»,- ասել է Ջեյմս Դե Ուիթը:

«Ամերիա» ՓԲԸ-ի եւ Սիվիտտա Արմենիայի ներկայացուցիչներ Տիգրան Ջրբաշյանը եւ Սեւակ Հովհաննիսյանը ներկայացրել են ՀՀ զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարության նախագիծը, պատասխանել պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am