National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.06.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի դեսպանին
1 / 4

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ առանձնահատուկ են Հայաստան-Սերբիա հարաբերությունները: Հանձնաժողովի նախագահի խոսքով Սերբիան եվրոպական այն քիչ երկրներից է, ուր ՀՀ քաղաքացիները մեկնում են առանց մուտքի արտոնագրի պահանջի:

Կողմերը խոսել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացման անհրաժեշտության մասին: Նշվել է, որ Սերբիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո առաջիկայում Հայաստանի հետ կձեւավորվի բարեկամական խումբ:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ Սերբիան ու Հայաստանը բարեկամական երկրներ են եւ ունեն շատ նմանություններ: Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը կարեւորել է երկկողմ համագործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:

Զրուցակիցներն արձանագրել են տնտեսական, անվտանգային, կրթական, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգային հարցերի: Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում եւ Բալկաններում հարատեւ խաղաղության հաստատումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am