National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.06.2024
Բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դերակատարում ունի պետությունների մրցունակության, անվտանգության եւ կենսամակարդակի բարձրացման գործում. Հակոբ Արշակյան
1 / 5

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 26-ին Մատենադարանում մասնակցել է «Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության» (ASOF) երրորդ տարեկան համաժողովին:

«Հայաստանը ցանկանում է լինել հաջողակ եւ մրցունակ երկիր: Այդ նպատակին հասնելու համար մենք մշակում ենք մի շարք ծրագրեր»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին` ասել է Հակոբ Արշակյանը:

Որպես ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի ղեկավար` ԱԺ փոխնախագահը ներկայացրել է խորհրդի կատարած աշխատանքները: Նրա խոսքով բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դերակատարում ունի պետությունների մրցունակության, անվտանգության եւ կենսամակարդակի բարձրացման գործում: Նշելով, որ յուրաքանչյուր պետություն ունի կրթության, գիտության զարգացմանն ուղղված իր մշակած ռազմավարությունը, Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջնահերթ ուղղությունները, որոնց հետ կապված խորհուրդն իրականացնում է աշխատանքներ: Փոխնախագահը նշել է, որ խորհրդի շրջանակում ձեւավորվել են արհեստական բանականության, ռոբոտաշինության/ավիատիեզերական, միկրոէլեկտրոնիկայի, բիոտեխնոլոգիաների եւ կյանքի գիտությունների, քվանտային տեխնոլոգիաների, կրթության, գիտության, արդյունաբերության աշխատանքային խմբեր:

Միջազգային արդյունավետ փորձի եւ աշխատանքային խմբերի ուսումնասիրությունների հիման վրա էլ պետք է մշակվի գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությունը:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել «Հայ մշակութային եւ գիտական ընկերակցությանը» նման ձեւաչափով համաժողով կազմակերպելու համար` մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

«Հայ մշակութային եւ գիտական ընկերակցությունը» (ASOF) համախմբում է աշխարհի 34 երկրներից 312 գիտնականների եւ փորձագետների` ավելի քան 200 մասնագիտական ուղղություններով: ASOF անդամներից 55-ն աշխարհի լավագույն 100 համալսարաններում գործող դասախոսներ եւ հետազոտողներ են: Առաքելությունն է օգնել Հայաստանի կրթական եւ գիտահետազոտական հաստատություններին գրանցել համաշխարհային մակարդակի աճ եւ համագործակցային կապերի ամրապնդմամբ վերջիններիս ներգրավել գիտակրթական համաշխարհային ցանցում:

Ամենամյա համաժողովը ASOF անդամների համար հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող թեմաների շուրջ նոր գաղափարներ եւ նախագծեր:


02.07.2024
Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ժամանակ
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող նստաշրջանի ժամանակ:   «Հարգելի' գործընկերներ,   Խոսելու եմ Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության համատեքստում անվտանգային մշտա...

02.07.2024
Եղե'ք ներգրավված եւ մի' անտեսեք մեր տարածաշրջանը. Սարգիս Խանդանյան
ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի նստաշրջանում: Իր ելույթում պատգամավորը նշել է. «Շնորհակալություն, պարո'ն նախագահ, Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Թոբիաս Վինքլերին...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am