National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
05.07.2024
Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությանը
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ:

Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար:

«ԱՄՆ-ն շարունակաբար աջակցել է Հայաստանի ժողովրդավարական տեսլականին եւ զգալիորեն նպաստել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս համատեքստում մենք մեծապես կարեւորում ենք Միացյալ Նահանգների դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում եւ բարձր գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը եւ  սահմանների անխախտելիությանը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Քննարկումների առանցքում են եղել խաղաղության պայմանագրին, հայ-թուրքական հարաբերություններին, Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձությանը եւ Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերը: Ամերիկացի հյուրերին է ներկայացվել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Կողմերը հանդես են եկել նաեւ համատեղ մամուլի ասուլիսով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am