National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
08.07.2024
Խորհրդարանում մեկնարկել է «Տվյալների վիզուալացում Power BI ծրագրակազմով» դասընթացը
1 / 2

Կարողությունների հզորացման գործընթացը նպաստում է խորհրդարանի առաջընթացին. ողջունելով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների համար մեկնարկած ԱՄՆ ՄԶԳ «Հանրային ֆինանսների կառավարման» ծրագրի շրջանակում կազմակերպված «Տվյալների վիզուալացում Power BI ծրագրակազմով» դասընթացի մասնակիցներին՝ ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներդրումը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացման հարցում՝ ընդգծելով մասնագիտական շարունակական աջակցության կարեւորությունը: Շնորհակալություն հայտնելով հերթական դասընթացի իրականացման համար՝ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ ծրագրի վերաբերյալ տեղի են ունեցել մի շարք քննարկումներ: Նա հաջողություններ եւ արդյունավետ աշխատանքային գործընթաց է մաղթել ծրագիրն իրականացնողներին եւ դասընթացի մասնակիցներին:

«Հանրային ֆինանսների կառավարման» ծրագրի ղեկավար Ջորջ Ասաթիանիի ներկայացմամբ ծրագիրը եռամյա նախաձեռնություն է. համագործակցում են ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի հետ: Նպատակն է բարելավել այս կառույցներում բյուջետային գործընթացը: Դասընթացը հնարավորություն կտա բյուջեի վերաբերյալ տվյալները վերլուծել եւ ներկայացնել շահագրգիռ կողմերին հնարավորինս մատչելի ու արդյունավետ:

ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիրը ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության, Շվեդիայի կառավարության եւ ՀՀ կառավարության կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am