National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.7.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
08.07.2024
Նախաձեռնությամբ բարձրացվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը
1 / 9

Նախաձեռնությամբ առավել հասանելի ու անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը. ասել է  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով իր եւ գործընկերներ Լուսինե Բադալյանի, Տաթեւիկ Գասպարյանի ու Լենա Նազարյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով գործող օրենսդրությունում միայն հիվանդանոցային պայմաններում եւ գործիքային մեթոդներով է թույլատրվում հղիության արհեստական ընդհատումը: Պատգամավորի դիտարկմամբ ժամանակակից բժշկագիտության զարգացմանը համահունչ կան դեղորայքներ, որոնց միջոցով իրականացվում է հղիության անվնաս ընդհատում:

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» եւ կից օրինագծերի փաթեթով հեղինակներն առաջարկում են նոր կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս մինչեւ 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով մինչեւ 12 շաբաթական հղիությունը թույլատրվում է դեղորայքային ընդհատումը, սակայն քանի որ մեզ մոտ այս կարգավորումը նոր է, բավարար փորձ պետք է կուտակվի, որոշեցինք վերոնշյալ շեմն իջեցնել` նախատեսելով, որ դեղորայքային արհեստական ընդհատում հնարավոր կլինի կատարել 8 շաբաթական հղիության դեպքում», - ընդգծել է զեկուցողը:

Նարեկ Զեյնալյանի տեղեկացմամբ բարձրացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը` սահմանվելով մինչեւ 55 տարեկանը:

Փաթեթով կանոնակարգվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու գործընթացը, մասնավորապես, առաջարկվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ ազգությամբ հայ) նկատմամբ: Վերանայվել է նաեւ փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմը` 35-ից դարձնելով 38 տարեկան:

Ավելացվել են դրույթներ` կապված սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման եւ ոչնչացման հետ:

Հանձնաժողովի անդամները ողջունել են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի խոսքով նախաձեռնության ընդունումը պայմանավորված է մի շարք կարգավորումների` ներկայումս գործող օրենսդրությանն ու միջազգային մոտեցումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:

ՀՀ կառավարության առաջարկությամբ հուլիսի 11-ին գումարվող  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված նախաձեռնությունը քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի` հուլիսի 8-ի արտահերթ նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:


08.07.2024
Աշխատանքային քննարկում` միտված ««Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 8-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում Կառավարության հեղինակած եւ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ««Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում...

08.07.2024
Խորհրդարանում մեկնարկել է «Տվյալների վիզուալացում Power BI ծրագրակազմով» դասընթացը
Կարողությունների հզորացման գործընթացը նպաստում է խորհրդարանի առաջընթացին. ողջունելով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների համար մեկնարկած ԱՄՆ ՄԶԳ «Հանրային ֆինանսների կառավարման» ծրագրի շրջանակում կազմակերպված «Տվյալների վիզուալացում Power BI ծրագրակազմով» դասընթացի մասնակիցներին՝ ասել ...

08.07.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

08.07.2024
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ու Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիագովի ուղեկցությամբ հուլիսի 8-ին այցելել է Ծիծեռնակ...

08.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am