National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
08.07.2024
Աշխատանքային քննարկում «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ
1 / 1

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 8-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում Կառավարության հեղինակած եւ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ««Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Քննարկմանը մասնակցել են հանրապետական, մարզային, համայնքային ենթակայության եւ մասնավոր գրադարանների մասնագետ-ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, ուսումնական հաստատությունների գրադարանների ներկայացուցիչներ: Նպատակը երկրորդ ընթերցմամբ քննարկումից առաջ նախագծով սահմանված կարգավորումների վերաբերյալ առկա մտահոգությունների, անորոշությունների, հակասությունների կամ բացթողումների վերհանումն էր, ինչպես նաեւ առաջարկների ներկայացումը:

Քննարկման մասնակիցները հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանին եւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին են ներկայացրել մի շարք առաջարկներ ու դիտողություններ, որոնք առավելապես վերաբերել են գրադարաններում կամավորական աշխատանքին,  էլեկտրոնային գրադարանների կարգավիճակի հետ կապված հարցին, գրադարանների աշխատակիցների ատեստավորմանը, ոլորտում ցածր աշխատավարձերին, կադրերի պակասին,  հնատիպ գրքերին եւ այլն:

Առաջարկվել է  նախագծում ամրագրված մի շարք դրույթներ լրամշակել եւ որոշակիացնել:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am