National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.7.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.07.2024
Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ լիագումար նիստում
1 / 1

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող ԵԱՀԿ ԽՎ նիստում:

«Շնորհակալություն, տիկի'ն նախագահ:

Հարգելի' գործընկերներ,

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտության պայմանագիրը պատրաստ է. Հարավկովկասյան երկու հանրապետությունները, իսկապես, պատմական հնարավորություն ունեն փոխելու իրենց հարաբերությունները` հեռանալով հակամարտությունից եւ շարժվելով դեպի համագործակցություն: Մեր երկու երկրները բանավոր կերպով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ ժամանակն է դա անել թղթի վրա` վերջ դնելով բոլոր կասկածներին եւ մտահոգություններին: Հայաստանն այսօր առարկություն չունի խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ: Ադրբեջանն ասում է, որ Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտ է խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Մենք, իսկապես, պետք է մի կողմ դնենք խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու բոլոր պատճառները: Այն պարունակում է 2 կարեւորագույն դրույթ: Առաջինը` երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը: Երկրորդը` համոզվելու համար, որ ոչ ոք երբեք ճանապարհ չի գտնի խուսափելու այս պարտավորությունից. խաղաղության պայմանագիրը բարձրաձայն հայտարարում է, որ երկու երկրներից ոչ մեկը չի կարող որեւէ ներքին իրավական ակտ առաջ քաշել` կասկածի տակ դնելու մյուսի տարածքային ամբողջականությունը: Զուգահեռաբար պետք է շարունակենք սահմանագծումն ու սահմանազատումը: Մենք արդեն հաջողությամբ վերարտադրել ենք մեր երկրների միջեւ ընդհանուր սահմանի մի մասը: Մենք պետք է շարունակենք սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը մեր ընդհանուր սահմանի ամբողջ պարագծով: Մենք նաեւ պետք է շարունակենք Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրել` հիմնված թե' Ադրբեջանի, թե' Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների վրա: Մենք անհամբեր սպասում ենք Թուրքիայի հետ երկխոսության շարունակությանը մեր երկրների միջեւ սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ: Մենք արդեն ունենք պայմանավորվածություններ առաջին քայլերի վերաբերյալ եւ անհամբեր սպասում ենք այդ քայլերի իրականացմանը: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է էական դրական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա` նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը»,- ասել է պատգամավորը:
 


03.07.2024
Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է
Ձեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Շրջելով աղետի գոտում` ԱԺ նախագահը ծանոթացել է իր...

03.07.2024
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանն ու Աննա Գրիգորյանը հուլիսի 3-ին հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ  Հայաստանում ԱՄՆ...

03.07.2024
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել տարեկան նստաշրջանի ժամանակ
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի խոսքս սկսել լեգիտիմ հարցով՝ արդյո՞ք մենք բավարար ջանքեր գործադրում ենք կյանքի կոչելու մեր իսկ կող...

03.07.2024
Մենք հստակ շարժվում ենք խաղաղության օրակարգով` փորձելով հարթել բոլոր տեսակի խնդիրները մեր հարեւանների հետ. Արթուր Հովհաննիսյան
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում հայ պատգամավորն ասել է. «Անվիճելի է, որ մարդու ապրելու համար ամենահարմար միջավայրը պետ...

03.07.2024
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am