National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
10.07.2024
Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագիծ կներկայացվի. նախաձեռնությունը քննարկվել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 9

Առաջարկվող փոփոխությամբ երկարացվում է համաձայնագրի ժամկետը, որն ավարտվել է 2023 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ամբողջությամբ ավարտված է, սակայն հետավարտական փուլում առկա են որոշակի պարտավորություններ, որոնք կատարման ենթակա են, ուստի առաջացել է ժամկետը մինչեւ օգոստոսի 31-ը երկարացնելու անհրաժեշտություն: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 10-ի արտահերթ նիստում:

Հանձնաժողովը քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ծրագրով նախատեսված է իրականացնել Պուշկին, Դիլիջան թունելների` նախագծային աշխատանքները, որոնք պատվիրված են եւ նախագծային փուլում են: Փոխնախարարը նշել է, որ կատարվել են ուսումնասիրություններ, ըստ որոնց` անհրաժեշտություն է առաջացել փոփոխել նախագծային առաջադրանքը եւ Դիլիջանի թունելի համար նոր նախագիծ պատվիրել: «Մենք կարծում ենք, որ Դիլիջանի նոր թունելի կառուցման անհրաժեշտություն կա: Նախագիծը, որն ի սկզբանե պատվիրել էինք թունելի վերականգնման համար, կփոփոխվի եւ նոր թունելի կառուցման նախագիծ կներկայացվի»,- ասել է Քրիստինե Ղալեչյանը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովին ներկայացվել է նաեւ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի 2024 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ:

Բյուջետային գրասենյակի փորձագետ Արմինե Վարշամյանի տեղեկացմամբ գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում ԱԺ մշտական հանձնաժողովներից ստացել է 8 հարցում: Դրանց հիման վրա պատրաստվել եւ ԱԺ նախագահի տեղակալներին, բոլոր մշտական հանձնաժողովներին, ինչպես նաեւ խմբակցություններին եւ պատգամավորներին է տրամադրվել 219 տեղեկանք: Առաջին կիսամյակի ընթացքում պատրաստվել է 387 տեղեկանք:

Գրասենյակը սահմանված ժամկետում պատրաստել ու ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին է տրամադրել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ամփոփ նկարագիրը, ինչպես նաեւ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագիրը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am