National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
1 / 2

Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողը նշել է, որ ԼՂ ԱԱԾ բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել ծառայության անցնել ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ՀՀ քաղաքացիություն ստանալու պարագայում, ընդ որում` նրանց մի մասը ԼՂ ազգային անվտանգության ծառայության համակարգում զբաղեցրել է ավագ կամ գլխավոր խմբի պաշտոններ եւ ունեցել սպայական բարձր կոչումներ, հետեւաբար վերջիններիս կողմից ՀՀ քաղաքացիության ձեռք բերելը դեռեւս բավարար չի լինի ՀՀ ԱԱԾ մարմիններում իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխան պաշտոնների նշանակվելու համար: Ուստի, ըստ Անդրանիկ Սիմոնյանի, առաջարկվում է վերոնշյալ օրենքի նախագծում լրացում կատարել` սահմանելով, որ ԱԱԾ մարմիններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել եւ այդ պաշտոնին նշանակվել նաեւ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ պաշտոն զբաղեցրած անձինք` միաժամանակ հաշվի առնելով նրանց զբաղեցրած պաշտոնը եւ կոչումը:

Հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` նշելով, որ ներկայացվող օրինագիծը հնարավորություն է տալիս այն պոտենցիալի մի զգալի մասը, որ ունեցել ենք ԼՂ ԱԱԾ մարմիններում, օգտագործել նաեւ ՀՀ ԱԱԾ-ում: 
 
Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Օրինագիծը քննարկվել է նաեւ երկրորդ ընթերցմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am